Բոլոր նորությունները
-
22 հոկտեմբերի 2026Հոկտեմբերի 22-ին COP17 համաժողովի շրջանակներում Պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոնի թիմը ներկայացրեց մասնագիտական կրթության, համագործակցության և նորարարական լուծումների կարևորությունը կայուն տնտեսական զարգացման, կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական գիտակցության բարձրացման գործում։
-
29 սեպտեմբերի 2026ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակում անցկացվեց «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Հայաստան» (LEAP) ծրագրի գործընկերային հանդիպումը, որի ընթացքում ներկայացվեցին ծրագրի արդյունքները և քննարկվեցին Հայաստանի աշխատաշուկայի, զբաղվածության և հմտությունների զարգացման հիմնական ուղղությունները։ Միջոցառմանը հանդես եկավ նաև ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը։
-
4 սեպտեմբերի 2026ՊԵԿ մաքսային ծառայողների համար մեկնարկել են «Թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի բացահայտում և մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում գենդերային զգայունություն» թեմայով վերապատրաստման դասընթացներ։ Դասընթացը վարեցին ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրավապահ համագործակցության և տեղեկությունների վերլուծության բաժնի պետ Մարիամ Տիտիզյանը և նույն բաժնի պետի տեղակալ Պանդուխտ Մարտիրոսյանը։