ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Բոլոր նորությունները

  • 5 հունիսի 2024
    Այսօր մեկնարկել է Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի համակարգչային գիտելիքների ստուգման փուլը։
    Համակարգչային գիտելիքների ստուգման փուլ
  • 3 հունիսի 2024
    Մայիսի 30-ից 31-ը ոլորտի լավագույն մասնագետ-դասընթացավարներ՝ մաքսային հսկողության տեխնիկական միջոցների մոնիտորինգի բաժնի պետ Արտակ Գալստյանը և նույն բաժնի պետի տեղակալ Հակոբ Գալստյանը, վարեցին «Ռադիացիոն հսկողության սարքավորումների շահագործման և սպասարկման գործընթաց» թեմայով դասընթաց՝  ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող և ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության սկսնակ մաքսային ծառայողների համար:
    «Ռադիացիոն հսկողության սարքավորումների շահագործման և սպասարկման գործընթաց» թեմայով դասընթաց
  • 30 մայիսի 2024
    ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը շարունակում է իր հանդիպումների շարքը ուսանողների հետ: Այս անգամ Ուսումնական կենտրոնը մասնակցեց Հայաստանում Ամերիկյան համալսարանի կողմից կազմակերպված կարիերայի տոնավաճառին՝ աջակցելով ուսանողների և շրջանավարտների կարիերայի կողմնորոշմանը և մասնագիտական հետագա առաջխաղացմանը:
    Կարիերայի տոնավաճառ Հայաստանի Ամերիկյան համալսարանում
  • 23 մայիսի 2024
    ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի և Ղազախստանի Հանրապետության  համատեղ նախաձեռնությամբ 2022 թվականից պարբերաբար իրականացվել և շարունակաբար իրականացվում են հեռավար դասընթացներ «Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանություն» թեմայով՝ ՀՀ ՊԵԿ համապատասխան գործառույթ իրականացնող մաքսային ծառայողների համար:
    Կեղծ ապրանքների հայտնաբերման գործնական փորձ
  • 5 մայիսի 2024
    Համաշխարհային մաքսային կազմակերպության և Պետական եկամուտների կոմիտեի շարունական արդյունավետ համագործակցության շնորհիվ  սույն թվականի ապրիլի 29-ին, 30-ին և մայիսի 3-ին ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ դասընթաց «Ռենտգեն պատկերների /X-ray image/ վերլուծություն» թեմայով:
    Ռենտգեն պատկերների /X-ray image/ վերլուծություն» թեմայով դասընթաց
  • 5 մայիսի 2024
    ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում մայիսի 3-ին տեղի ունեցավ «Ընդհանուր և գործնական ռուսերեն հարկային ծառայողների համար» թեմայով երկամսյա դասընթացի մասնակիցների հավաստագրերի հանդիսավոր հանձնման արարողությունը:
    «Ընդհանուր և գործնական ռուսերեն հարկային ծառայողների համար» թեմայով երկամսյա դասընթաց