ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Բոլոր նորությունները

  • 6 նոյեմբերի 2025
    Սույն թվականի նոյեմբերի 6-ին Պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոնում անցկացվեց դասընթաց մաքսային ոլորտի բոլոր ստորաբաժանումների աշխատակիցների համար՝ «Պետական մարմնի խաղաղ ժամանակաշրջանից ռազմական ժամանակաշրջան անցում» և «Հրդեհային անվտանգության կանոնների ուսումնասիրություն» թեմաներով։
    Դասընթաց ՊԵԿ Ուսումնական կենտրոնում՝ արտակարգ իրավիճակներին արձագանքման թեմայով
  • 3 նոյեմբերի 2025
    Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի դասախոսների ներգրավմամբ սկսվում է դասընթացների շարք 105 մաքսային ծառայողների համար՝ հեռավար ձևաչափով։ Դասընթացի կարևորությունն ու անհրաժեշտությունը պայմանավորված է մաքսային ծառայողների աշխատանքային միջավայրում ռուսերեն լեզվի կիրառման ամենօրյա պահանջով։
    Ռուսերեն լեզվի դասընթացների նոր փուլի պաշտոնական մեկնարկ
  • 31 հոկտեմբերի 2025
    ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը  «Գրանթ Թորնթոն» Հայաստանի գրասենյակի հետ համատեղ՝ «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ի աջակցությամբ մեկնարկում է կրթական նոր ծրագիր, որի նպատակն է  աջակցել 2023 թվականի հակամարտության հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիներին և ՊԵԿ աշխատակիցներին՝ ձեռք բերելու անհրաժեշտ մասնագիտական հմտություններ։ Ծրագրի շրջանակում շուրջ 150 մասնակից հնարավորություն կունենա զարգացնել անգլերենի իմացությունն ու ձեռք բերել թվային հմտություններ:
    «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ի աջակցությամբ մեկնարկում է կրթական նոր ծրագիր
  • 20 հոկտեմբերի 2025
    ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում կրկին մեկնարկել է «Մաքսային ծառայողի պատրաստման» դասընթացը՝ ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության թափուր պաշտոնների համալրման նպատակով։
    Իրազեկման 4 հանդիպում Սյունիքի մարզում
  • 10 հոկտեմբերի 2025
    ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի դասընթացները երաշխավորվել են որպես լրացուցիչ կրթական ծրագիր ԿԳՄՍ նախարարության կողմից։ Ցանկը ներառում է հարկային օրենսգրքի, մաքսային ձևակերպումների և ֆինանսական կառավարման վերաբերյալ ավելի քան 38 դասընթաց։
    «Ուսումնական կենտրոն»-ի դասընթացները երաշխավորվել են որպես լրացուցիչ կրթական ծրագրեր ԿԳՄՍ նախարարության կողմից
  • 8 հոկտեմբերի 2025
    Արուսյակ Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ ընդգծելով նմանատիպ կրթական ծրագրերի դերը պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ երկխոսության ձևավորման գործում և նշեց,- «Համաշխարհային տնտեսությունում հաջողությունը պահանջում է ոչ միայն որակյալ ապրանք, այլ նաև խորքային գիտելիք միջազգային չափանիշների, մաքսային ընթացակարգերի և շուկայի պահանջների վերաբերյալ։ Կրթությունն այն  հիմնարար գործիքներից է, որի միջոցով կարելի է հասնել այդ հաջողությանը»։
    Այսօր Ուսումնական կենտրոնում մեկնարկեց նոր և արդիական դասընթաց արտահանողների համար