Բոլոր նորությունները
-
17 հունիսի 2024Համաշխարհային Բանկը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Առևտրի դյուրացում, մաքսային մարմին» ծրագրի շրջանակներում, ի թիվս այլ միջոցառումների, 2024 թվականի մայիսի 27-ից մինչև հունիսի 12-ը կազմակերպեց «Հաշվապահական հաշվառումը հետբացթողումային հսկողության և ստուգումների շրջանակում» թեմայով դասընթաց ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում, որը վարեց «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» աուդիտորական ընկերության հմուտ մասնագետ Լիլիթ Մինասյանը։
-
17 հունիսի 2024Հունիսի 4-ին և 5-ին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում տեղի ունեցավ «Մաքսային իրավախախտումները, տույժերի նշանակումը և բողոքարկումը» թեմայով երկու դասընթաց ՀՀ ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության, ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկաման և հսկողության վարչության, ՀՀ ՊԵԿ էլեկտրոնյան առևտրի և օդային փոխադրումներ իրականացնող վարչության մաքսային ծառայողների համար:
-
6 հունիսի 2024Պետական մարմիններում կամ հարակից կազմակերպություններում ունեցած փորձի փոխանակումը անգնահատելի է հանրային կառավարման աշխատակցի համար, քանի որ թույլ է տալիս ձեռք բերել շոշափելի պատկերացումներ և օրինակներ արդեն կայացրած թե՛ ճիշտ որոշումների, և թե՛ սխալների վերաբերյալ: Այս բովանդակությանը համապատասխան «Կառավարման հմտություններ» թեմայով կառուցողական դասընթաց ունեցանք Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկյան Սիմոն գործարարության և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանի մասնակցությամբ: