Բոլոր նորությունները
-
28 նոյեմբերի 2025Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը հյուրընկալեց ՀՊՏՀ ուսանողներին՝ կազմակերպելով մասնագիտական ճանաչողական այց։ Հանդիպման նպատակն էր ուսանողներին ներկայացնել մաքսային ծառայության գործունեության հիմնական ուղղությունները, մաքսային գործընթացների փուլերը, կիրառվող հսկողական մեխանիզմները, ինչպես նաև նրանց հնարավորություն տալ լսելու ոլորտի փորձառու մասնագետների հետ։
-
26 նոյեմբերի 2025ՀԱՀ Գործարարության և տնտեսագիտության ինստիտուտի «Տուրիզմի և հյուրընկալության» կրթական ծրագրի ուսանողները «Մարքեթինգ» դասընթացի շրջանակներում նախագծի հետազոտական աշխատանքն իրականացրել են Ուսումնական կենտրոնի «Հետազոտությունների և նորարարության բաժնի» աջակցությամբ։ Ուսանողները ուսումնասիրել են Կենտրոնի դասընթացները, իրազեկման արշավները, մասնավորապես անդրադարձել են մաքսային և հարկային ծառայողի պատրաստման ծրագրերին։
-
20 նոյեմբերի 2025Այսօր ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները այցելեցին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»: Հանդիպման նպատակն էր դպրոցականներին ծանոթացնել ՊԵԿ գործունեության հիմնական ուղղություններին, հարկային ու մաքսային գործընթացներին, ինչպես նաև ընդգծել դրանց կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար։
-
6 նոյեմբերի 20252025 թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոնը մասնակցեց Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի (ՀՖՀՀ) կազմակերպած աշխատանքի տոնավաճառին։ Միջոցառումը միավորել էր տարբեր պետական կառույցների և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչների, ովքեր ներկայացնում էին ուսանողներին և շրջանավարտներին իրենց կողմից առաջարկվող կարիերայի և պրակտիկայի հնարավորությունները։
-
6 նոյեմբերի 2025Սույն թվականի նոյեմբերի 6-ին Պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոնում անցկացվեց դասընթաց մաքսային ոլորտի բոլոր ստորաբաժանումների աշխատակիցների համար՝ «Պետական մարմնի խաղաղ ժամանակաշրջանից ռազմական ժամանակաշրջան անցում» և «Հրդեհային անվտանգության կանոնների ուսումնասիրություն» թեմաներով։