ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Ռազմավարական հաղորդակցությունները թվային և AI դարաշրջանում

Դասընթացը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին և 29-ին (ժամը՝ 18։30-21։00), որի ավարտին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կողմից կտրվի հավաստագիր։

Թվային և արհեստական բանականության (AI) արագ զարգացող միջավայրում արդյունավետ հաղորդակցությունը պահանջում է ոչ միայն հստակ և նպատակային հաղորդագրություններ, այլև տեղեկատվական գերհագեցվածության, ապատեղեկատվության, մանիպուլյացիայի և ալգորիթմների ազդեցության պայմաններում կողմնորոշվելու կարողություն։

Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան ռազմավարական հաղորդակցության ժամանակակից մոտեցումներին, կքննարկեն վստահության և հեղինակության ձևավորման, տարբեր լսարանների հետ արդյունավետ հաղորդակցության և թվային միջավայրում տեսանելիության ապահովման սկզբունքները։

Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի արդյունավետ կառուցել մասնագիտական հաղորդակցությունը, մշակել նպատակային բովանդակություն և կողմնորոշվել թվային ու AI միջավայրի նոր հնարավորությունների ու մարտահրավերների պայմաններում։

Դասընթացի արդյունքում մասնակիցները կկարողանան՝
• կառուցել հաղորդակցություն՝ հաշվի առնելով նպատակը, լսարանը և հաղորդակցության միջավայրը,
• տարբերակել ապատեղեկատվության, տեղեկատվական մանիպուլյացիայի և լեզվական ազդեցության հիմնական մեխանիզմները,
• գնահատել ալգորիթմների ազդեցությունը տեղեկատվության տեսանելիության, տարածման և ընկալման վրա,
• հասկանալ SEO-ից GEO անցման տրամաբանությունը և AI միջավայրում բրենդի տեսանելիության հիմնական սկզբունքները,
• գնահատել AI գործիքների կիրառման հնարավորություններն ու սահմանափակումները և կիրառել դրանք պատասխանատու ու էթիկական եղանակով,
• կառուցել արդյունավետ գործարար գրավոր և թվային բովանդակություն՝ պահպանելով հստակությունը, հակիրճությունը և գործարար էթիկետը։

Դասընթացը ներառում է իրական և պայմանական դեպքերի վերլուծություն, խմբային քննարկումներ, գործնական առաջադրանքներ և AI գործիքների կիրառման օրինակներ, որոնք մասնակիցներին հնարավորություն կտան ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կիրառել իրենց մասնագիտական գործունեության ընթացքում։
Ահարոնյան 12/3
Նկարագրություն
2 Թեմա | 5 Ժամ
  • 18:30-21:00
    18։30-19։15 Ռազմավարական հաղորդակցության հիմքերը
    • ռազմավարական հաղորդակցության հիմնական սկզբունքները,
    • հաղորդակցության նպատակի և թիրախային լսարանի սահմանում,
    • առանցքային հաղորդագրությունների ձևավորում,
    • տեղեկատվական գերհագեցվածություն և ուշադրության կառավարում։

    19։15-20։00 Վստահությունը և հեղինակությունը հաղորդակցության մեջ
    • վստահության և հեղինակության ձևավորում ու կառավարում,
    • ապատեղեկատվություն, մանիպուլյացիա և տեղեկատվական աղմուկ,
    • անձնական բրենդը՝ որպես վստահելի հաղորդակցության գործիք,
    • էթիկական և պատասխանատու հաղորդակցության սկզբունքներ։

    20։00-20։15 Ընդմիջում (Սրճդադար)

    20։15-21։00 Թվային միջավայրը և ալգորիթմների ազդեցությունը
    • ալգորիթմների ազդեցությունը տեղեկատվության տեսանելիության և տարածման վրա,
    • թվային միջավայրում հաղորդակցության առանձնահատկություններ,
    • SEO-ից GEO․ բրենդի տեսանելիությունը AI-ով ձևավորվող տեղեկատվական միջավայրում,
    • AI-ի ազդեցությունը հաղորդակցության գործընթացների վրա։
  • 18:30-21:00
    18։30-19։15 Գրավոր հաղորդակցության հիմքերը
    • գրավոր հաղորդակցության նպատակը, լսարանը և հիմնական հաղորդագրությունը,
    • արդյունավետ տեքստի կառուցվածք՝ վերնագիր, հիմնական միտք, փաստարկ,
    • բովանդակության և լեզվի ընտրություն՝ ըստ լսարանի և հաղորդակցության ալիքի։

    19։15-20։00 AI-ը գրավոր հաղորդակցության մեջ
    • AI գործիքների կիրառման հնարավորություններն ու սահմանափակումները,
    • AI-ի միջոցով տեքստերի ստեղծում և գնահատում,
    • մարդկային խմբագրման և վերահսկողության կարևորությունը,
    • AI-ի պատասխանատու և էթիկական կիրառման սկզբունքներ։

    20։00-20։15 Ընդմիջում (Սրճդադար)

    20։15-21։00 Գործարար և էլեկտրոնային հաղորդակցություն
    • գործարար էլեկտրոնային նամակի կառուցվածք,
    • տոն, հստակություն և հակիրճություն,
    • գործարար էթիկետ էլեկտրոնային հաղորդակցության մեջ,
    • գրավոր հաղորդակցության գործնական առաջադրանքներ և քննարկում։
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի հոկտեմբերի 28-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։ 

 📧 Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք նաև հայտ ուղարկել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին:

  • Կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն-ազգանուն, հեռախոսահամար։
  • Ֆիզիկական անձի դեպքում նշել մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե։


Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։

Lրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 989 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։

Այլ դասընթացներ