ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

ԱԲ գործակալի ստեղծում որպես անձնական օգնական

Դասընթացը տեղի կունենա 2026 թվականի նոյեմբերի 10-ին (ժամը՝ 18:30-21:45), որի ավարտին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կողմից կտրվի հավաստագիր։

Արհեստական բանականության գործակալները (AI Agents) ժամանակակից թվային օգնականներ են, որոնք կարող են մշակել տեղեկատվություն, աջակցել որոշումների կայացմանը և ավտոմատացնել տարբեր առաջադրանքներ։ Դրանց կիրառումը հնարավորություն է տալիս խնայել ժամանակ, պարզեցնել առօրյա գործընթացները և կենտրոնանալ առավել կարևոր խնդիրների վրա։

Թվային գործիքների զարգացման շնորհիվ նման օգնականներ ստեղծելու համար այլևս պարտադիր չէ ունենալ ծրագրավորման գիտելիքներ կամ տեխնիկական խորը պատրաստվածություն։

Դասընթացը գործնական ուղղվածություն ունի և հնարավորություն է տալիս քայլ առ քայլ ստեղծել սեփական ԱԲ գործակալը՝ հարմարեցնելով անհատական կարիքներին։ Այն նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կիրառել արհեստական բանականության հնարավորությունները և արդյունավետ օգտագործել ժամանակակից թվային գործիքները առօրյա կամ մասնագիտական գործունեության մեջ։

Մասնակիցների քանակը սահմանափակ է՝ առավելագույնը 5 հոգի, ինչը հնարավորություն է տալիս ապահովել անհատական մոտեցում և գործնական աշխատանք յուրաքանչյուր մասնակցի հետ։

Արդյունքում մասնակիցները կկարողանան՝

• ստեղծել և կարգավորել սեփական ԱԲ գործակալը (AI Agent),
• սահմանել և հարմարեցնել գործակալի գործառույթները կոնկրետ կարիքներին համապատասխան,
• կիրառել AI Agent-ներ տեղեկատվության հավաքագրման, մշակման և կազմակերպման համար,
• ավտոմատացնել առանձին առաջադրանքներ և գործընթացներ,
• արդյունավետ օգտագործել ստեղծված թվային օգնականը առօրյա և մասնագիտական գործունեության ընթացքում։
Ահարոնյան 12/3
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացին կարող եք մասնակցել միայն առցանց տարբերակով։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի նոյեմբերի 10-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։ 

📧 Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք նաև հայտ ուղարկել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին:

  • Կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն-ազգանուն, հեռախոսահամար։
  • Ֆիզիկական անձի դեպքում նշել մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե։

Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։

Lրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 989 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։

Այլ դասընթացներ