ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
Տաթևիկ Սիմոնյան
Տաթևիկ Սիմոնյան SPRING PR ընկերության համահիմնադիր և Doing Digital Forum-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը ռազմավարական հաղորդակցությունների մասնագետ է՝ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության ոլորտում շուրջ 20 տարվա փորձով։ SPRING PR-ի համահիմնադիրն է, Doing Digital Forum-ի հիմնադիրը, բիզնես դասընթացավար և միջազգային խոսնակ։

Տաթևիկ Սիմոնյանը SPRING PR ընկերության համահիմնադիրն է և Doing Digital Forum-ի հիմնադիրը։ Նա ռազմավարական հաղորդակցությունների մասնագետ է՝ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության ոլորտում շուրջ 20 տարվա մասնագիտական փորձով։ Մասնագիտացած է ռազմավարական և բրենդային հաղորդակցությունների, մեդիա հարաբերությունների, խոշոր միջոցառումների կազմակերպման, մշակութային և բիզնես դիվանագիտության նախագծերի, ինչպես նաև ճգնաժամային հաղորդակցության կառավարման ոլորտներում։

Իր մասնագիտական գործունեության ընթացքում ղեկավարել է ավելի քան 200 նախագիծ՝ համագործակցելով միջազգային և տեղական ընկերությունների, պետական կառույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ։

Տաթևիկը Forbes-ի Հաղորդակցությունների խորհրդի, Հասարակայնության հետ կապերի միջազգային ասոցիացիայի (IPRA) Տնօրենների խորհրդի և WCFA-ի միջազգային խորհրդի անդամ է։ Նա նաև IPRA Golden World Awards միջազգային մրցույթի ժյուրիի մշտական անդամ է։

Բացի այդ, Տաթևիկ Սիմոնյանը բիզնես դասընթացավար և միջազգային խոսնակ է՝ ռազմավարական հաղորդակցությունների, թվային փոխակերպման, ներդրողների հետ հարաբերությունների և ճգնաժամերի կառավարման թեմաներով։

Նա հեղինակել է մասնագիտական հոդվածներ և հրապարակումներ միջազգային հարթակներում՝ անդրադառնալով հաղորդակցության էթիկային, վստահության ձևավորմանը, բիզնես հաղորդակցություններին և ճգնաժամային կառավարմանը։