ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
17 մարտի 2023

Քաղաքացիների հետ հարաբերությունների կառավարման մոտեցումները

«Մաքսային գործի ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրություն» և «Փափուկ հմտություններ» ուսումնական միջոցառումների շրջանակներում մարտի 13-ին, 14-ին և 17-ին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում տեղի ունեցավ «Քաղաքացիների հետ հարաբերությունների կառավարման մոտեցումները» թեմայով 3-օրյա դասընթաց ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ծառայողների համար: Դասընթացը վարեց ռազմավարական խորհրդատու և դասընթացավար Շանթ Ալճյանը:

Դասընթացի նպատակն էր ծանոթացնել ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայողներին ծառայության մատուցման ընթացքում  քաղաքացիների հետ հաղորդակցման և հարաբերությունների կառավարման նոր մոտեցումներին։

Դասընթացի թեմաները ընդգրկում էին հուզական բանականության հասկացությունը և առանձնահատկությունները, մարմնի լեզվի ուսումնասիրությունը ինչպես նաև  մշակութային վարքագիծ ձևավորելու եղանակները։