Խնդրից դեպի արդյունավետ լուծում
Աշխատանքային միջավայրում խնդիրների արդյունավետ լուծումը պահանջում է ոչ միայն արագ արձագանք, այլև իրավիճակի խորքային ըմբռնում։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան խնդիրների հստակ ձևակերպման, պատճառահետևանքային կապերի բացահայտման, արմատական պատճառների վերլուծության, ինչպես նաև լուծումների մշակման, գնահատման և ընտրության ժամանակակից մեթոդներին։
Առանձնակի ուշադրություն կդարձվի ախտանիշների և հիմնարար պատճառների տարբերակմանը, տվյալների և փաստերի վրա հիմնված վերլուծությանը, ինչպես նաև բարդ իրավիճակներում համակարգված ու կառուցվածքային մտածողության կիրառմանը։
Նախատեսված է բոլոր այն մասնագետների, ղեկավարների, ծրագրերի համակարգողների համար, ովքեր իրենց աշխատանքում հաճախ առնչվում են բարդ իրավիճակների, փոփոխությունների կառավարման, գործընթացների բարելավման և արդյունավետ լուծումների մշակման անհրաժեշտությանը։
Դասընթացի արդյունքում մասնակիցները կկարողանան՝
• ճիշտ սահմանել և ձևակերպել խնդիրները,
• բացահայտել խնդիրների հիմնական պատճառները,
• տարբերակել ախտանիշները և իրական պատճառները,
• մշակել և գնահատել լուծումների տարբերակներ,
• ընդունել ավելի հիմնավորված և արդյունավետ որոշումներ,
• կանխել կրկնվող խնդիրների առաջացումը։
Դասընթացը ներառում է գործնական առաջադրանքներ և իրական աշխատանքային դեպքերի վերլուծություն, որոնք մասնակիցներին հնարավորություն կտան կիրառել ձեռք բերված գիտելիքներն ու գործիքները իրենց մասնագիտական գործունեության ընթացքում։
Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի հոկտեմբերի 27-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։
Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։
Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք նաև հայտ ուղարկել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին:
- Կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն-ազգանուն, հեռախոսահամար։
- Ֆիզիկական անձի դեպքում նշել մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե։
Lրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 989 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։
Ինչու՞ են որոշ թիմեր ավելի արդյունավետ. KPI-ներ, որոնք իսկապես աշխատում են
ԱԲ գործակալի ստեղծում որպես անձնական օգնական
Անձնային բրենդինգ, իմիջի ձևավորում
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ. դիմադրության հաղթահարում և աշխատակիցների ներգրավում
Որոշումից դեպի արդյունք
Մոբինգից մինչև այրում․ ինչպես ճանաչել, կանխել և կառավարել աշխատավայրի սթրեսը
Արհեստական բանականության կիրառումը պետական համակարգում
Հասկանալ հույզը, կառավարել խոսքը, կանխել կոնֆլիկտը
Փաստաթղթաշրջանառությունը պետական կառավարման մարմիններում (mulberry համակարգ)
ԷՄՈՑԻԱՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ՝ որպես առաջնորդության և ազդեցության լծակ
Կառավարչական հմտություններ
ԿԱՌԱՎԱՐԵՔ ՍԹՐԵՍԸ` գիտակցված արձագանքելով և հանգստությունը պահպանելով