Սիլվա Մեսրոպյանը կառավարման խորհրդատու, թրեյներ և մենթոր է՝ ավելի քան 18 տարվա մասնագիտական փորձով։ Մասնագիտացած է առաջնորդության, ռազմավարական կառավարման, բիզնեսի և կազմակերպությունների զարգացման, նախագծերի կառավարման, ինչպես նաև թվային և կանաչ անցման ոլորտներում։
Հանդիսանում է Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի (IMC Armenia) գործադիր տնօրենը, Հայկական Շրջանաձև Տնտեսության Կոալիցիայի և «Նորարար կանանց ձեռնարկատիրություն» ՀԿ-ի (InWEnt) նախագահը։
Ունի միջազգային մասնագիտական հավաստագրեր՝ CMC, PI և CIRCO, ինչպես նաև CEFE և OVOP վկայականներ՝ շնորհված Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) և Որակի կառավարման եվրոպական հիմնադրամի (EFQM) կողմից։ Հանդիսանում է նաև ACSTH որակավորման քոուչ։
Որպես դասընթացավար և խորհրդատու՝ գործունեություն է ծավալել Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով պետական, մասնավոր և միջազգային կազմակերպությունների հետ։