ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Կառավարում առանց փողկապի

Դասընթացը տեղի կունենա մայիսի 19-ին (ժամը՝ 18։30-21։45), որի ավարտին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կողմից կտրվի հավաստագիր:

«Կառավարում առանց փողկապի» դասընթացը բացահայտում է, թե ինչպես են մարդիկ իրականում մտածում, որոշումներ կայացնում և արձագանքում փոփոխություններին։ Այն հիմնված է վարքագծային տնտեսագիտության և իրական օրինակների վրա՝ օգնելով հասկանալ, թե ինչու են շատ բարեփոխումներ ձախողվում և ինչպես կարելի է դրանք նախագծել ավելի արդյունավետ։

Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի խորությամբ հասկանալ մարդկանց վարքագիծը, որոշումների իրական մեխանիզմները և դրանց ազդեցությունը կառավարման վրա։
Օգտակար է ղեկավարների, թիմի առաջնորդների, պետական և մասնավոր հատվածի մասնագետների համար, ովքեր աշխատում են մարդկանց հետ և ցանկանում են ազդել ոչ միայն գործընթացների, այլև մարդկանց մտածողության վրա։

Արդյունքում մասնակիցները կկարողանան՝
• Հասկանալ մարդկանց վարքագծի հիմքում ընկած մեխանիզմները և մոեդելները
• Բացահայտել որոշումների վրա ազդող վարքագծային կողմնակալությունները
• Նախագծել ավելի արդյունավետ փոփոխություններ և բարեփոխումներ
• Կիրառել վարքագծային մոտեցումներ կառավարման մեջ
Ահարոնյան 12/3
Նկարագրություն
5 Թեմա | 3 Ժամ | 15 րոպե
  • 18:30-19:00
    1․1․ Ինչու՞ մոդելները չեն աշխատում
    1․2․ Երկու համակարգեր, որոնք կառավարում են մեր վարքագիծը
    1․3․ Ի՞նչն է ղեկավարում մեր վարքագիծը և ազդում մեր որոշումների վրա
    1․4․ Ինչու՞ է փոփոխությունն այսքան դժվար և ինչպե՞ս կառավարել այն
  • 19:00-19:30
    2․1․ Շրջանակման էֆեկտ
    2․2․ Կորստի հանդեպ զգայունություն
    2․3․ Հաստատման կողմնակալություն
    2․4․ Խարսխման կողմնակալություն
    2․5․ Հասանելիության կողմնակալություն
  • 19:30-20:15
    3․1․ Սինգապուրյան պրագմատիզմ
    3․2․ Սկանդինավյան պարզություն
    3․3․ Ամերիկյան երազանք
    3․4․ Ինչու՞ է «ամերիկյան երազանքը» հաղթում և պարտվում հայրենասիրությունը
    3․5․ Մշակութային այլ վարքագծեր

    20:00 - 20:15 Ընդմիջում (Սրճդադար)
  • 20:15-21:00
    4․1․ «Սիրո քաղաք» կոնցեպտ
    4․2․ Զանգվածային վարքագիծ, «Սուրճի պատմությունը»
  • 21:00-21:45
    5․1․ Պարզեցում, երթևեկության կառավարում, թվայնացում
    5․2․ Սինգապուրի խելացի ազգի կառուցման մոդելը
    5․3․ Կարգավորման նուրբ արվեստը
    5․4․ Կանոններ, ժամկետներ և շարժվելու ճիշտ պահն իմանալու արվեստը
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացին կարող եք մասնակցել և՛ առկա, և՛ առցանց տարբերակով։

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի մայիսի 19-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։ 

Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։

Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 985 հեռախոսահամարներով կամ գրել հետևյալ էլ․ հասցեին` trainingcenter@src.training-center.am։

Այլ դասընթացներ