ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
Կարծիքներ

Վերջին նորությունները

Բոլոր նորությունները
ՊԵԿ Ուսումնական կենտրոնը՝ կանաչ մտածելակերպի և կայուն զարգացման խթանման ճանապարհին ՊԵԿ Ուսումնական կենտրոնը՝ կանաչ մտածելակերպի և կայուն զարգացման խթանման ճանապարհին
22 հոկտեմբերի 2026
Հոկտեմբերի 22-ին COP17 համաժողովի շրջանակներում Պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոնի թիմը ներկայացրեց մասնագիտական կրթության, համագործակցության և նորարարական լուծումների կարևորությունը կայուն տնտեսական զարգացման, կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական գիտակցության բարձրացման գործում։
ՊԵԿ Ուսումնական կենտրոնը՝ ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Հայաստան» ծրագրի գործընկեր ՊԵԿ Ուսումնական կենտրոնը՝ ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Հայաստան» ծրագրի գործընկեր
29 սեպտեմբերի 2026
ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակում անցկացվեց «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Հայաստան» (LEAP) ծրագրի գործընկերային հանդիպումը, որի ընթացքում ներկայացվեցին ծրագրի արդյունքները և քննարկվեցին Հայաստանի աշխատաշուկայի, զբաղվածության և հմտությունների զարգացման հիմնական ուղղությունները։ Միջոցառմանը հանդես եկավ նաև ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը։
ՊԵԿ-ը  և ՊԵԿ Ուսումնական կենտրոնը՝ «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ի շրջանակներում ՊԵԿ-ը և ՊԵԿ Ուսումնական կենտրոնը՝ «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ի շրջանակներում
23 սեպտեմբերի 2026
Պետական եկամուտների կոմիտեն և ՊԵԿ Ուսումնական կենտրոնը մասնակցեցին «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ին՝ ներկայացնելով մասնագիտական և կարիերային հնարավորությունները։

Դասընթացներ

Դասընթացների թեմաները
Բոլոր դասընթացները

Կարծիքներ

Աստղիկ Իսկանդարյան՝ դասընթացի մասնակից
Աստղիկ Իսկանդարյան
Հիմնադիր տնօրեն, «Ֆինկո» հաշվապահական գրասենյակ
Կենտրոնը հանդիսանում է այն հուսալի վայրը, որտեղ կանոնավոր կերպով ծանոթանում ենք հարկային դաշտում տեղի ունեցող նորություններին և սպասվող զարգացումներին, ինչի շնորհիվ էլ կարողանում ենք մեր հաճախորդներին մատուցել առավել բարձրորակ ծառայություններ։ Ամենաբարդ տեղեկատվությունը, խնդիրներն ու լուծման մեխանիզմները մատուցվում են այնպես, որ դա կիրառելի դառնա մեր ընկերության աշխատակիցների կողմից։
Աշոտ Օհանջանյան՝ դասընթացի մասնակից
Աշոտ Օհանջանյան
Գլխավոր տնօրենի խորհրդական, «Դիջիթեյն» ՍՊԸ
Կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացները համարում եմ կարևոր և անհրաժեշտ։ Եղել են դեպքեր, երբ բիզնեսի ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերը կամ առաջարկված թիրախային լուծումները օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունների առիթ են հանդիսացել, ինչով էլ բարելավել է օրենսդրական դաշտը՝ նվազել են օրենսդրությամբ չկարգավորված հարցերը կամ տարընկալման ռիսկերը։
Իրինա Մեսրոպյան՝ դասընթացի մասնակից
Իրինա Մեսրոպյան
Գլխավոր հաշվապահ, «ՀՀ ՎԿԱ» ՀԿ
Պարբերաբար մասնակցում եմ Կենտրոնում կազմակերպվող դասընթացներին՝ հանդիսանալով իրենց բաժանորդը: Լինելով ժամանակին իրազեկված օրենսդրական դաշտում կատարվելիք փոփոխություններին՝ շարունակելու եմ օգտվել Կենտրոնի ծառայություններից: Աշխատակազմի ուշադիր, պատրաստակամ և ջերմ վերաբերմունքը ևս հանդիսանում է Կենտրոնի լավագույն կողմերից մեկը:
Արա Խուդաբաշայան՝ դասընթացի մասնակից
Արա Խուդաբաշայան
Հաշվապահ, «Սահակ-Արծափ» ՍՊԸ
Միանշանակ անառարկելի է հաստատության իրականացրած ուսումնական ծրագրերի բովանդակալից և հաջողված լինելը։ Պետք է նաև արձանագրել, որ այն որպես յուրօրինակ կամուրջ հարկային մարմին-հարկատու հարաբերություններում մեծ խթան է հանդիսանում պետության՝ հարկային քաղաքականության գործող մոտեցումների թափանցիկ ներկայացմանը։
Տիգրան Օրբելյան՝ դասընթացի մասնակից
Տիգրան Օրբելյան
Գլխավոր հաշվապահ, «Գրին Ֆարմեր» ՍՊԸ
Կազմակերպվածության բարձր մակարդակի, դասախոսների պրոֆեսիոնալիզմի ու գործնական մոտեցումների շնորհիվ կարող եմ վստահ ասել, որ Կենտրոնը հնարավորություն է բոլոր այն հաշվապահների համար, ովքեր սիրում են իրենց տարիների ձեռքբերած փորձը, մասնագիտական կարողությունները ու հմտությունները միշտ արդիականացնել ու լինել ժամանակին համահունչ հաշվապահ: Մեր օրերում սա հաջողված մասնագետ լինելու բանալին է:

Ունե՞ք առաջարկներ

Գրեք Ձեր առաջարկները, որ մենք սիրով կարդանք, քննարկենք ու կիրառենք:
Ուղարկեք առաջարկը