ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2026թ-ի հոկտեմբերի 5-ից 16-ը (ժամը՝ 09։45 -15։30) կազմակերպում է «Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում» թեմայով 60 ակ/ժամ տևողությամբ 10-օրյա դասընթացներ:

Քննությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, հայերենին տիրապետող ՀՀ քաղաքացիները, ովքեր մասնակցել են նախապատրաստական դասընթացին։

Քննությունն անցկացվում է երկու փուլով՝
‣ համակարգչային թեստավորում,
‣ մաքսային գործառնությունների իրականացման էլեկտրոնային համակարգերի միջոցով մաքսային հայտարարագրում իրականացնելու հմտությունների գնահատում:

Քննությունը դրական հանձնած է համարվում այն մասնակիցը, ով հաղթահարել է երկու փուլերի անցողիկ շեմը։

Դասընթացները տեղի կունենան ք. Երևան, Իսակով 10 հասցեի ուսումնական լսարաններում, իսկ քննությունը՝  ք. Երևան, Կոմիտաս 35 հասցեի ուսումնական լսարանում՝ հոկտեմբերի 26-ից 27-ը։
Իսակով 10
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ  ուղարկել ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին մինչև 2026թ-ի սեպտեմբերի 28-ը, ժամը 18:00:

Դասընթացի արժեքը կազմում է 120 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Դասընթացի մասնակցության համար անհրաժեշտ է վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585-ին (ՀՎՀՀ 00107399), իսկ քննությանը մասնակցելու համար նախատեսված պետական տուրքը վճարել  (3 000 ՀՀ դրամ) 900005163275 գանձապետական հաշվեհամարին։

Տեղեկացնում ենք, որ պետական տուրքի վճարումը կարող եք կատարել նաև առցանց՝ Անցնել հղումով։

Դասընթացին մասնակցության հայտը լրացնելու համար անցնել հետևյալ հղումներով՝


Նույն կազմակերպությունից մի քանի մասնակիցների մասնակցության դեպքում անհրաժեշտ է յուրաքանչյուր մասնակցի համար
ներկայացնել առանձին հայտ։

Lրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 060 844 968, 060 844 989 հեռախոսահամարներով։

Դիմումի ձև՝ Ներբեռնել դիմումի ձևը
Դասընթացի ծրագրին ծանոթանալու համար՝ անցնել հղումով։