Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստում
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2025թ-ի նոյեմբերի 17-ից 26-ը՝ ժամը 9։45-15։30-ը, կազմակերպում է «Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստում» թեմայով 8-օրյա դասընթաց՝ մաքսային ձևակերպումների գործող մասնագետների համար (ՀՀ ՊԵԿ նախագահի 2023թ. հունիսի 9-ի N 579-Ն հրամանով հաստատված կարգի համաձայն)
Դասընթացի մասնկիցների թեստավորումը կանցկացվի 2025թ-ի դեկտեմբերի 5-ին։
Դասընթացը տեղի կունենան ք.Երևան, Իսակով 10 հասցեի 7-րդ հարկի ուսումնական լսարաններում, իսկ թեստավորումը՝ ք. Երևան, Կոմիտաս 35 հասցեի ուսումնական լսարանում:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարում կատարել (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) և մասնակցության հայտ ուղարկել ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին մինչև 2025թ-ի նոյեմբերի 11-ը, ժամը 18:00-ն:
Դասընթացին մասնակցության հայտը լրացնելու համար անցնել հետևյալ հղումներով՝
- Որպես ֆիզ. անձ ՝ https://forms.gle/pwk45PKs2ytuB1VW6
- Որպես կազմակերպության ներկայացուցիչ՝ https://forms.gle/QMaBHrhWqKkoKpHV7
(նույն կազմակերպությունից մի քանի մասնակիցների համար անհրաժեշտ է ներկայացնել առանձին հայտեր) կամ
Ուղարկել հայտ (կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, ՀԾՀ, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, ՀԾՀ, հեռախոսահամար, հաշվառման հասցե) trainingcenter@src.training-center.am էլ. փոստին՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
- Անձնագիր,
- Որակավորման գործող վկայական,
- Դասընթացի մասնակցության վճարումը հաստատող փաստաթուղթ։
Դասընթացի արժեքը կազմում է 96 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն):
Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 844 968, 060 844 989 հեռախոսահամարներով:
Դասընթացի ծրագրին կարող եք ծանոթանալ՝ կարդալով հղումում առկա տեղեկատվությունը՝ https://surl.li/fzihxi
Ապրանքների ներմուծման և արտահանման ընթացակարգերի շրջանակներում մաքսային էլեկտրոնային հայտարարագրման առանձնահատկությունները
Արտահանում և միջազգային շուկաներ․ գործնական մոտեցումներ
Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում
Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստում 2024
Նախնական մաքսային հայտարարագրումն ու առավելությունները ներմուծողների համար
Ապրանքների ներմուծման և արտահանման ընթացակարգերի շրջանակներում մաքսային էլեկտրոնային հայտարարագրման առանձնահատկությունները 2023
«Թույլատվական փաստաթղթեր» համակարգի լրացման կարգի առանձնահատկությունները 2023
Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստում
Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում 21.03.2023
Մաքսային ընթացակարգեր․ արդյունավետ կիրառման եղանակներ