ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ վստահության և փոխընդունելի արդյունքների կառուցում

Դասընթացը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին (ժամը՝ 18։30-21։45), որի ավարտին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կողմից կտրվի հավաստագիր:

Դասընթացն ինտերակտիվ է, ներառում է տեսական դասախոսությունների, գործնական աշխատանքի, փորձի փոխանակման, դերային խաղերի, ինչպես նաև կրթական ժամանակակից մեթոդների կիրառում: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս հաջողությամբ համադրել և ամրապնդել տեսական գիտելիքները, գործնական աշխատանքը և ձեռք բերած նոր հմտությունները:

● Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր անհրաժեշտություն ունեն բանակցել շրջապատի մարդկանց, աշխատակիցների, գործընկերների, հաճախորդների, պոտենցիալ գնորդների և այցելուների հետ։
● Դասընթացը օգտակար և կիրառելի է ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ բանակցողների համար: Դասընթացը լավ հնարավորություն է նաև նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի արդյունավետ կերպով բանակցել իրենց շրջապատող մարդկանց հետ, խուսափել մանիպուլյացիաներից, բանակցություններում հասնել հաջողության և ստանալ առավելագույնը։

Արդյունքում մասնակիցները կսովորեն՝

• Ճիշտ մեկնաբանել բանակցություն հասկացությունը
• Հասկանալ և հստակ ձևակերպել բանակցության նպատակը
• Տարանջատել ֆորմալ և ոչ ֆորմալ բանակցությունները
• Բացահայտել բանակցության վրա ազդող գործոնները
• Տարբերակել բանակցության հիմնական ռազմավարությունները
• Սահմանել բանակցության փուլերը
• Ճիշտ նախապատրաստվել բանակցություններին
• Ձևակերպել ճիշտ և արդյունավետ հարցեր
• Իրականացնել ակտիվ լսում
• Հասկանալ և կիրառել Հարվարդի բանակցային մեթոդի սկզբունքները
• Մշակել և կիրառել լավագույն այլընտրանքի մեթոդը
• Դիմակայել կոշտ բանակցություններին
• Ազդել ուժերի հավասարակշության վրա
• Բացահայտել և զարգացնել անձնական բանակցային ոճը
• Խուսափել բանակցության սխալներից
• Բացահայտել զրուցակցի իրական և թաքնված կարիքները
• Աշխատել առարկությունների հետ
• Բանակցելու մի շարք տեխնիկաներ և հմտություններ
Ահարոնյան 12/3
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի հոկտեմբերի 22-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։ 

Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։

 📧 Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք նաև հայտ ուղարկել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին:

  • Կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն-ազգանուն, հեռախոսահամար։
  • Ֆիզիկական անձի դեպքում նշել մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե։


Lրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 989 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։

Այլ դասընթացներ