ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
31 մարտի 2023

Զարմանահրաշ հայ կանայք

Մարտի 21-ին  A1 Art Space-ում տեղի ունեցավ  «Զարմանահրաշ հայ կանայք» գրքի շնորհանդեսը, որը հասանելի է արևելահայերեն և արևմտահայերեն տարբերակներով: Գրքի հեղինակներն են  Գայանե Աղաբալյանը և էլմիրա Այվազյանը:

«Զարմանահրաշ հայ կանայք» մանկական գիրքը պատմում է 30-ից ավել հայ կանանց պատմություններ:  Պատմական կանանց կողքին կկարդաք նաև մեր օրերում ապրող կանանց մասին, ովքեր կոտրում են կարծրատիպեր ու հետևում են իրենց երազանքներին։

Գիրքը տպագրվել է ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տպարանում: