ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
29 օգոստոսի 2023

Մտավոր սեփականության իրավունքի խախտմամբ ապրանքների հայտնաբերման գործընթաց

     Այսօր  ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում տեղի ունեցավ «Մտավոր սեփականության իրավունքի խախտմամբ ապրանքների հայտնաբերման գործընթաց» թեմայով հեռավար աշխատանքային սեմինար-քննարկում ՀՀ ՊԵԿ  կառուցվածքային ստորաբաժանումների և մաքսատուն-վարչությունների աշխատակիցների համար: Դասընթացը կազմակերպվել էր «Մաքսային կանոնների խախտումների բացահայտման, կանխարգելման և կասեցման գործընթացներ» և «Մաքսային գործի ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրություն» ուսումնական միջոցառումների  շրջանակներում:

   Դասընթացին մասնակցեցին ՀՀ ՊԵԿ Հետբացթողումային հսկողության վարչության, Իրավաբանական վարչության և մաքսատուն-վարչությունների մաքսային տեսուչներ, իրավաբաններ:

   Դասընթացի նպտական էր բարձրացնել մաքսային մարմինների իրազեկվածությունը      կեղծ ապրանքների հայտնաբերման վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել տեղեկատվություն իրավատեր կազմակերպությունների գրանցած ապրանքանիշների վերաբերյալ:

  Դասընթացը տեղի ունեցավ քննարկման, հարց ու պատասխանի միջոցով:

  Դասընթացը վարեցին «S&O IP» ընկերության մտավոր սեփականության ոլորտի իրավաբան Անգելինա Տարասովան,  Ղազախստանի հանրապետության արտոնագրային հավատարմատար Այժան Իմանսաեվան,  Ռուսաստանի Դաշնության արտոնագրային ներկայացուցիչ Մարգարիտա Կարավայն և «S&O IP» ընկերության մտավոր սեփականության ոլորտի կրտսեր իրավաբան  Իմանգալիեվա Ռենատան: