ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
4 հուլիսի 2025

«Կառավարչական հմտություններ» թեմայով դասընթաց

   Աշխատանքային հարաբերությունների արդյունավետության ու կայունության  հենասյուներից մեկը հաղորդակցման որակն է, որն իր հերթին պայմանավորված է այնպիսի անձնային ու մասնագիտական հմտություններով, ինչպիսիք են  ժամանակի արդյունավետ կառավարումը, կոնֆլիկտների կառուցողական լուծումը, հաջող բանակցությունները, սթրեսի կառավարումը և այլն։

 Կարևորելով փափուկ հմտությունների շարունական բարելավումը և  զարգացումը` ՀՀ ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների համար  «Կառավարչական հմտություններ»  թեմայով  դասընթաց վարեց «Էթիկայի Դպրոցի» համահիմնադիր և զարգացման գծով տնօրեն, «Insights» ընկերության հիմնադիր տնօրեն, ՌԴ «Հաղթողների Ակադեմիայի» (Winners Academy) սերտիֆիկացված ինտելեկտ դասընթացավար Արմեն Ղուկասկյանը։

    Դասընթացի նպատակն էր մասնակիցներին փոխանցել՝

  • Ժամանակի պլանավորման, առաջնահերթությունների որոշման և ժամանակահատվածների արդյունավետ օգտագործման գործիքներ,
  • Մասնակիցներին զինել կոնֆլիկտի պատճառները հասկանալու, տարբեր տեսակների միջև տարբերություն դնելու և դրանք արդյունավետորեն կարգավորելու մեթոդներով,
  • Խթանել շահերի փոխըմբռնման, շահեկան լուծումների որոնման և համաձայնությունների ձևակերպման կարողությունները։
  • Ըմբռնել ու զարգացնել սեփական և ուրիշների հույզերը ճանաչելու, վերահսկելու և դրական նպատակներով օգտագործելու կարողությունը,
  • Բարելավել էմպատիան, հաղորդակցությունը և թիմային համագործակցությունը,
  • Տրամադրել գործնական մեթոդներ և տեխնիկաներ՝ սթրեսին դիմակայելու, վերականգնվելու և հոգեկան հավասարակշռությունը պահպանելու համար։