ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
27 ապրիլի 2024

ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան

ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը էլեկտրոնային համակարգերի հնարավորությունների մանրամասն ներկայացման և ուսուցման նպատակով ապրիլի 19-ին և 22-ին կազմակերպեց «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» և «Սահմանային անցումային կետի անցման հաստատումների համակարգ» թեմաներով դասընթացներ։

ՀՀ ՊԵԿ նախագահի 2024թ. հունվարի 15-ի № 29-Լ հրամանի համաձայն  «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» կառուցվածքային փոփոխությունների արդյունքում վարչության գործառույթների պատշաճ ապահովումը պահանջում է շարունակական կրթություն և փորձի փոխանակում:

Դասընթացը վարել է ՀՀ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության էլեկտրոնային կառավարման համակարգերի սպասարկման բաժնի պետ Լևոն Նալբանդյանը: