ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
4 հուլիսի 2023

Հարցազրույցների փուլի մեկնարկ

   2023 թվականի հուլիսի 4-ից ժամը 09.30-ից ք. Երևան, Խորենացի 3 հասցեի դահլիճում մեկնարկել է «Մաքսային ծառայողի պատրաստման դասընթաց»-ի թեստավորումները հաղթահարած մասնակիցների հարցազրույցների փուլը:

  Հարցազրույցի արդյունքներով, հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ յուրաքանչյուր մասնակցի համար կայացվում է դրական կամ բացասական որոշում:

   Հարցազրույցը հաղթահարած դիմորդները հնարավորություն են ստանում մասնակցելու կազմակերպվող անվճար նախապատրաստական դասընթացին՝ տեսական և գործնական փուլերով։ Դասընթացի ավարտին կկայանա ավարտական հարցազրույց/քննություն, որի արդյունքում դիմորդը կստանա հավաստագիր և աշխատելու հնարավորություն աշխատելու մաքսային ծառայության տարբեր պաշտոններում։