«Հաճախորդների սպասարկում» թեմայով դասընթաց Հարկային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց համար
Ըստ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի «Կովկասյան բարոմետր 2021-2022» հետազոտության արդյունքների` հարցված քաղաքացիների 69 %-ը կարծում է, որ «Մարդիկ երեխաների նման են․ պետությունը ծնողի նման պետք է հոգ տանի նրանց մասին», 26%-ը կարծում է, որ «Պետությունը վարձու աշխատող է. մարդիկ պետք է տիրոջ նման վերահսկեն նրան», իսկ 5 %-ը ՝ «Ոչ մեկի հետ համաձայն չէ»։
Նշված տարբերակներից յուրաքանչյուրը մյուսից ավելին չդասելով՝ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության որդեգրած քաղաքականությանը համապատասխան՝ պետություն և քաղաքացիներ հարաբերության մեջ էական նշանակություն ունի փոխադարձ փորձառությունն ու հարաբերությունների որակական բարձր մակարդակը։
Պատշաճ հաղորդակցությունը սպասարկման տեխնիկայի տարր է և սկզբունքորեն որոշիչ գործոն ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր արդյունավետ հաղորդակցության համար, ուստի, պայմանավորված վերջինիս կարևորությամբ, ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ «Հաճախորդների սպասարկում» թեմայով դասընթաց, որը վարեց ՀԱՀ-ի hյուրընկալության մագիստրոսական վկայագրի ծրագրի ղեկավար, անկախ փորձագետ Զարմինե Զեյթունցյանը:
ՀՀ ՊԵԿ Հարկային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց համար կազմակերպված «Կառավարչական հմտություններ» թեմայով վերապատրաստման դասընթացի նպատակն է ոչ միայն նոր գիտելիքների փոխանցումը և հմտությունների պաշարի ավելացումը, այլ նաև փորձի փոխանակումը միմյանց միջև։ Դասընթացի ընթացքում քննարկվեցին մի շարք որակներ՝ որոշիչ պետական համակարգի աշխատակիցների և քաղաքացիների արդյունավետ հաղորդակցման համար, որոնք էին՝
1.Խոսքի պարզություն – պարզ հարց տալը, բացատրելը, առարկայական խոսելը, քննարկելը խնդրի լուծման հասցեականության ապահովման օպտիմալ ճանապարհներից մեկն է:
2.Կարեկցանք և փոխըմբռնում- այս հմտությունը օգնում է տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելուն և ավելի հստակ հասկանալու խոսակցի կարիքներն ու հեռանկարները:
3.Համբերություն և աջակցություն-քաղաքացիների սպասարկման գործընթացը կարող է դժվար լինել հատկապես այն դեպքերում, երբ քաղաքացին հստակ չի պատկերացնում կամ գիտակցում իր խնդրի էությունը կամ խնդրի լուծման ակնկալիքները տարբերվում են առկա լուծումներից:
4.Արդյունքներին ուղղված մոտեցում - բարդ իրավիճակները վարելու տեխնիկայի տարրերից է անհատական մոտեցումը և խոսակցի կարիքներին կամ մարտահրավերներին ճկուն արձագանքումը:
5.Այլն
Վերոնշյալ որակներին զուգահեռ անհրաժեշտ է շարունակական զարգացման վարքագիծ ունենալը, քանի որ վարվելակերպի կանոնների, ունակությունների անընդհատ զարգացում անհրաժեշտ է թե՛ պետական համակարգի աշխատակիցներին, և թե՛ քաղաքացիներին: