Գրավոր արդյունավետ հաղորդակցություն
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ «Գրավոր արդյունավետ հաղորդակցություն» թեմայով ուսումնական դասընթաց ՀՀ ՊԵԿ Անձնակազմի կառավարման վարչության ծառայողների համար:
Գրավոր հաղորդակցման լավ հմտություններ ունենալը կարևոր է ճիշտ, հասցեական, հասկանալի ու համապարփակ գրագրություններ իրականացնելու համար:
Դասընթացը տեղի ունեցավ դասախոսության, քննարկումների, տեքստերի վերլուծության մեթոդներով:
Դասընթացը վարեց «4090 Բարեգործական» հիմնադրամի տնօրեն Իրինա Փահլևանյանը:
Իրինա Փահլևանյանը ավելի քան 15 տարվա փորձառու մասնագետ է ծրագրերի զարգացման և կառավարման, փիչինգի, մրցակցային նախագծերի առաջարկների ներկայացման, ռազմավարությունների մշակման և միջոցառումների իրականացման հաջողված փորձերով: Վկայագրված EFQM ֆասիլիտատոր է և Ռիբակովի հիմնադրամի 2020 թվականի «Կրթական համայնքի Առաջնորդ» մրցանակակիր: