ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
11 մայիսի 2023

Եռամսյա ծրագրի մասնակիցների հավաստագրերի հանդիսավոր հանձնման արարողություն

   ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում մայիսի 10-ին և 11-ին տեղի ունեցան «Ընդհանուր և գործնական ռուսերեն հարկային և մաքսային ծառայողների համար» թեմայով եռամսյա ծրագրի մասնակիցների հավաստագրերի հանդիսավոր հանձնման արարողությունները:  

  «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության և ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի համատեղ կազմակերպած դասընթացների արդյունքում հարկային համակարգի 61 և մաքսային համակարգի 99 աշխատակից հնարավորություն ունեցան բարելավել և խորացնել  ռուսաց լեզվի իմացությունը: 

  Ուսումնական կենտրոնի ղեկավար Արուսյակ Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, դասընթացավարներին և մասնակիցներին բազմակողմանի արդյունավետ աշխատանքի համար:

   Երևանի Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը ողջունեց շրջանավարտներին. «Ռուսաց լեզուն կարող է օգտագործվել որպես գործիք աշխատանքային գործունեությունն ավելի լավ իրականացնելու համար։ Մենք արդեն մտածում ենք դասընթացները շարունակելու մասին՝  հիմնվելով ՊԵԿ աշխատակիցների  դրական արձագանքների և մեկնաբանությունների վրա»։

    Մասնակիցներից շատերը նույնպես կիսվեցին իրենց տպավորություններով և ձեռքբերումներով՝ ընդգծելով նման դասընթացների էական և անհրաժեշտ լինելու մասին: