Դասընթաց ՀՀ ՊԵԿ Հետբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների համար
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի շարունակական համագործակցությունը Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) հետ ապահովում է մաքսային ոլորտին առնչվող գործընթացներում գիտելիքների, տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակման հասանելիություն: Վերջինիս մասին է վկայում Համաշխարհային մաքսային կազմակերպության ՀՀ ՊԵԿ Հետբացթողումային հսկողության վարչությանը տրամադրվող աջակցության շրջանակներում 2023 թվականի մարտի 13-17-ը Երևանում տեղի ունեցած դասընթացը։
Դասընթացի արդյունավետության գնահատականն այն է, որ մասնակիցները փաստեցին ձեռք բերած գիտելիքների և գործիքների գործնականում կիրառելու մասին: Դասընթացավարները կարևորեցին հետագայում փոխանցել մի շարք գործիքներ և ռեսուրսներ ռիսկերի կառավարման համար:
ՀՀ ՊԵԿ Հետբացթողումային հսկողության վարչության պետի պաշտոնակատար Գոհար Սահակյանը նշեց, որ Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համագործակցությունը արժեքավոր հնարավորություն է և այսպիսի դասընթացները օգնում են բարելավել մաքսային ընթացակարգերը և նվազեցնել առևտրային խոչընդոտները:
ՀՀ ՊԵԿ Հետբացթողումային հսկողության վարչության պետի տեղակալ Տիգրան Սարգսյանը խոսեց դասընթացի արդիական և թիրախային լինելու մասին, որի նպատակը մաքսային վարչարարությունների արդյունավետության բարձրացումն է շղթայական կերպով ողջ աշխարհում:
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց դասընթացավարներին՝ գնահատելով վերջիններիս աշխատանքը հավաստագրերի տրմամբ: