Դասընթաց դասընթացավարների համար» թեմայով վեցօրյա դասընթաց
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում ավարտվեց մայիսի 16-ին մեկնարկած «Դասընթաց դասընթացավարների համար» թեմայով վեցօրյա դասընթացը:
Դասընթացի նպատակն էր ապահովել ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացներում ընդգրկված դասախոսների դասավանդման մեթոդների միասնականությունը՝ ապահովելով ոչ ֆորմալ և ինտերակտիվ մեթոդների համատեղ կիրառման նոր գործիքարանի մասին տեղեկատվությամբ՝ ինտերակտիվ գործիքներ, մեծահասակների կրթության մեջ կիրառվող մեթոդներ, սիմուլյացիոն վարժություններ, դերային խաղերի մեթոդներ և այլն:
Դասընթավարներն էին Արեգ Թադևոսյանը և Զարուհի Լավչյանը: Արեգ Թադևոսյանը և Զարուհի Լավչյանը վերջին քսան տարիների ընթացքում զբաղվել են կրթական ծրագրերով, դրանց որակի ապահովման, դասընթացավարների պատրաստման և վերապատրաստման ծրագրերով, մեթոդական ունակությունների զարգացման ծրագրերով՝ ուսուցիչների, ուսուցանողների, դասընթացավարների համար: Աշխատել են պետական, հասարակական և մասնավոր սեկտորիների կրթական ծրագրերում: Արեգը եւ Զարուհին մեթոդական ձեռնարկների, ուսուցողական գործիքների, մեթոդների հեղինակներ են: Որպես մենթորներ և քոուչեր աշխատում են կրթական ոլորտի տարբեր դերակատարների հետ՝ օգնելով բարձրացնել կրթական ծրագրերի արդյունավետությունն ու որակը, հարստացնելով դրանք ժամանակակաից, ոչ ֆորմալ, ինտերակտիվ մեթոդական լուծումներով: Արեգը և Զարուհին որպես փորձագետներ և խորհրդատուներ աշխատել և աշխատում են Հայաստանում և արտասահմանում, պետակա և ոչ պետական կառույցների, մի շարք միջազգային կազմակերպությունների և ծրագրերի հետ, որոնց թվում են Եվրամիության, Եվրախորհրդի, ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների կրթական ծրագրերը: