Դասընթաց Ագարակ սահմանային անցակետում
2025 թվականի սեպտեմբերի 12-18-ը Ագարակ սահմանային անցակետում ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը կազմակերպեց «Պետական սահմանի ցամաքային անցման կետերում իրականացվող մաքսային հսկողության առանձնահատկությունները» թեմայով դրսեկային դասընթաց։
Դասընթացի նպատակն է զարգացնել մաքսային ծառայողների գործնական հմտությունները և բարձրացնել գործառնական արդյունավետությունը։
Մեկշաբաթյա ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան անմիջապես կիրառելու իրենց ստացած գիտելիքները՝ այդ կերպ ապահովելով տեսական և գործնական բաղադրիչների օպտիմալ համադրություն։ Դասընթացը խթանեց համակարգված մոտեցումը մաքսային հսկողության գործընթացներում՝ նպաստելով ինչպես անհատական, այնպես էլ թիմային աշխատանքի արդյունավետության զգալի աճին։
Ծրագրի հիմքում դրված է գործնական հմտությունների կատարելագործման և դրանց նպատակային կիրառման սկզբունքը, ինչը կարևոր է յուրաքանչյուր մաքսային ծառայողի մասնագիտական առաջընթացի համար։
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը կարևորում է ՊԵԿ աշխատակիցների շարունակական կրթությունն ու մասնագիտական զարգացման հնարավորությունների ապահովումը որպես աշխատանքի արդյունավետության և որակի բարձրացման առանցքային գործոն։