ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Հարկային ծառայողի պատրաստման դասընթաց-2026

            ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը կազմակերպում է  «Հարկային ծառայողի պատրաստման դասընթաց» Կրտսեր, առաջատար,  Գլխավոր 2-րդ մակարդակ, Գլխավոր 1-ին մակարդակ,   բարձրագույն պաշտոններ զբաղեցնելու համար:

Աշխատանքի պայմաններ՝ ՀԻՄՆԱԿԱՆ 

Դասընթացի նպատակ

Պետական եկամուտների կոմիտեն կազմակերպում է նոր չափանիշներով հարկային ծառայող պատրաստելու դասընթաց: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները  կստանան հավաստագիր և ՀՀ  ՊԵԿ համակարգում հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու հնարավորություն:

 Պարտադիր պայման

Դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները։

Դիմելու կարգ, անհրաժեշտ փաստաթղթեր

Դասընթացի ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց դիմում ՝    

Դիմումի Ձևաթերթիկ՝ կցելով հետևյալ փաստաթղթերի լուսապատճենները՝ 

  1. լուսանկար
  2. անձնագիր կամ նույնականացման քարտ,
  3. սոցիալական քարտ (հանրային ծառայությունների համարանիշ կամ չունենալու վերաբերյալ տեղեկանք),
  4. հարկային ծառայողի համար սահմանված մասնագիտական գիտելիքների մասով պահանջների բավարարումը և մասնագիտական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները հավաստող փաստաթղթեր,
  5. արական սեռի անձինք՝ զինգրքույկի կամ դրան փոխարինող համապատասխան տեղեկանք,
  6. բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ (օտարերկրյա պետությունում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության որակավորման աստիճանների համարժեքության և դիպլոմների ճանաչելիության մասին, ինչպես նաև հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ. հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված՝ հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների տված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ), հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքն ստուգվում է կրթության և գիտության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի սահմանած կարգով)։ Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը:

Հաշվի առնելով,որ «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (նախագիծը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2026 թվականի փետրվարի 11-ին ընդունվել է առաջին ընթերցմամբ) նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը` ընդունելության հայտ կարող են ներկայացնել նաև Ցանկում ներառված մասնագիտություններով կրթություն չունեցող անձիք՝ պայմանով, որ պատրաստման դասընթացի արդյունքում հավաստագիր ստացած լինելու պայմաններում վերջիններս կարող են նշանակվել հարկային ծառայության համապատասխան պաշտոնների՝ հարկային ծառայության պաշտոնի նշանակման պահին վերը նշված օրենքն ընդունված և ուժի մեջ մտած լինելու դեպքում։

    7. Տեղեկանք աշխատանքային փորձի վերաբերյալ,

   8. Բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ (Բարեվարքության հարցաթերթ` Ձև 2):

Բարեվարքության հարցաթերթի լրացման Ուղեցույց։ Բարեվարքության հարցաթերթը  լրացնելուց հետո  անհրաժեշտ է ուղարկել  word և pdf (ստորագրված) տարբերակները։ Ստորագրել լրացված տարբերակի կամ առաջին կամ վերջին էջը։       

9․  Օտար լեզվի իմացության անհրաժեշտ մակարդակը հավաստող փաստաթուղթ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ)։

Տվյալ մակարդակը հավաստող փաստաթուղթ է հանդիսանում ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքների իմացության Քամն Յուրոպիըն Ֆրեյմվորք օֆ Րեֆերնս ֆօր Լենգվիջիսով (CEFR) սահմանված B1 մակարդակը հավաստող փաստաթուղթը` ռուսերենի՝ ТРКИ, անգլերենի՝ TOEFL, IELTS, ֆրանսերենի` DELF, DALF, TCF կամ այլ միջազգային կամ ներպետական հաստատությունների կողմից ճանաչված օտար լեզվի համապատասխան մակարդակի իմացության վերաբերյալ վկայականը (փաստաթուղթը),

Օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը չի պահանջվում, ինչպես նաև օտար լեզվի իմացության թեստավորում չի կատարվում, եթե բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթղթով հավաստվում է, որ տվյալ կրթությունը անձը ստացել է համապատասխան լեզվով։

Օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում դիմորդը կմասնակցի  ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող թեստավորմանը։

      

Դասընթացի ընդունելության մանրամասներ 

 Ընդունելությունը բաղկացած է հետևյալ փուլերից՝

  1. թեստավորում՝ օտար լեզվի իմացության ստուգում և համակարգչային գիտելիքների ստուգում,
  2. հարցազրույց,
  3. դասընթաց,
  4. դասընթացի ամփոփիչ քննություն։

1Թեստավորում

 11 օտար լեզվի գիտելիքների ստուգում,

Օտար լեզվի իմացության բավարար մակարդակը ստուգվում է Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող թեստի միջոցով՝ սկսած դիմումների ընդունման վերջնաժամկետին հաջորդող օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում։ Ենթափուլը հաղթահարում են այն մասնակիցները, ովքեր ստանում են 70% և ավել գնահատական:

12 համակարգչային գիտելիքների ստուգում,

Թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգման ենթափուլն անցկացվում է դիմումների ընդունման վերջնաժամկետին հաջորդող օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում։

Ենթափուլը  հաղթահարում են այն մասնակիցները, ովքեր ստանում են 70% և ավել գնահատական: 

Ուսումնական կենտրոնը թեստավորման օրվա, վայրի  և ժամի  մասին բոլոր թեստավորումներից առնվազն 2 աշխատանքային օր առաջ տեղեկացնում է մասնակցին՝ դիմումում նշված էլեկտրոնային փոստի միջոցով։

Համակարգչային գիտելիքների ստուգման թեստավորման փուլի հարցերի նախապատրաստման 8 տեսաուղեցույցերը առկա են հղումներում՝ https://youtu.be/iFxywQ11Cn0, https://youtu.be/BUQNamoaums, https://youtu.be/lYkUowne2hQ, https://youtu.be/1I1rfrZrbbw, https://youtu.be/5oQM27zOtFw,   https://youtu.be/uIJi_FgQ4Po, https://youtu.be/HBK-qKGsR38, https://youtu.be/YXsi9BLu8fo 

Համակարգչային գիտելիքների ստուգման հարցաշար

Օտար լեզվի իմացության ստուգման օրինակ

2․  Հարցազրույց

Թեստավորումից հետո կազմակերպվում է հարցազրույցի փուլը։

Հարցազրույցի ընթացքում բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի վերլուծության արդյունքներով հարցերի միջոցով ստուգվում են մասնակիցների անձնական որակները և արժանիքները, ընդհանուր հոգեբանական նկարագիրը, ներառյալ ինքնատիրապետման, վարվեցողության, ունկնդրելու կարողության և հաղորդակցության հմտությունները։ Հարցազրույցի ընթացքում մասնակցին կարող են տրվել մասնագիտությանը, հարկային  օրենսդրության ընդհանուր կանոնակարգումներին, հարկային  ծառայողի վարքագծի կանոններին առնչվող բանավոր հարցեր։

Հարցազրույցի արդյունքներով, հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ յուրաքանչյուր մասնակցի  համար  կայացվում  է  դրական կամ բացասական որոշում: 

Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցներին արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է Ուսումնական կենտրոնը՝  2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով՝ դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին։

3․ Դասընթաց

         Դասընթացի տևողությունը բոլոր պաշտոնների համար կազմում է՝

1․ Ոչ ղեկավար (կրտսեր, առաջատար, գլխավոր 2-րդ մակարդակ) պաշտոնների համալրման համար մինչև 2 շաբաթ, որը ներառում է  մասնագիտական թեմաներ,

2․ Ղեկավար (բացառությամբ ստորաբաժանման ղեկավարի) պաշտոնների համալրման համար մինչև 2 շաբաթ, որը ներառում է  մասնագիտական թեմաներ և մինչև 5 օր, որը ներառում է կառավարչական հմտություններին վերաբերող թեմաներ,

3․ Ստորաբաժանման ղեկավար պաշտոնների համալրման համար մինչև 5 օր, որը ներառում է կառավարչական հմտություններին վերաբերող թեմաներ։

4. Ամփոփիչ քննություն

  • Դասընթացների ավարտին անցկացվելու է ամփոփիչ քննություն։ Եթե մասնակցի ավարտական գնահատականը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ տվյալ ժամանակահատվածում դասերից անհարգելի պատճառով բացակայել է 4-ից ավել դաս՝ զրկվում է ընդունելության գործընթացին մասնակցելու իրավունքից:

      Ամփոփիչ քննության հարցաշար 

  • Դասընթացները կանցկացվեն ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում։ 

 

Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝  2026 թվականի մարտի 19-ը ներառյալ:

 Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝ 060  844  988, 060  844  986, 060  844  194060 844 951 կամ գրել dimord@src.training-center.am էլեկտրոնային փոստի հասցեին:

Դիմորդների հետ հետադարձ կապը ապահովվելու է բացառապես դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով:

Հարկային  ծառայողի պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելության կարգին մանրամասն կարող եք ծանոթանալ  հետևյալ հղմամբ՝  https://www.arlis.am/hy/acts/206741/latest

ՀՀ  ՊԵԿ համակարգում հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու և դասընթացները թիրախային կազմակերպելու նպատակով խնդրում ենք Դիմումի Ձևաթերթիկ-ում ընտրել Ձեր նախընտրած վարչությունը։

1 Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն- վարչություն

2 Համալիր հարկային ստուգումների վարչություն

3 Հարկ վճարողների սպասարկման վարչություն

4 Հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչություն

5 Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչություն

6 Զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրերի վարչություն

7 Վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչություն

8 Միջազգային հարկման վարչություն

9 Խաղային գործունեության վերահսկողության վարչություն

10 Միջազգային համագործակցության վարչություն