Ռազմիկ Ստեփանյանը Web3 և կրիպտո ոլորտի համայնքների զարգացման մասնագետ է՝ ավելի քան 7 տարվա մասնագիտական փորձով։ Տարիների ընթացքում համագործակցել է միջազգային Web3 և բլոկչեյն տարբեր նախագծերի ու հարթակների հետ։
Binance հարթակում, Binance Angels Program ծրագրի շրջանակում, զբաղվում է Հայաստանի և ԱՊՀ երկրների համայնքների զարգացմամբ, միջոցառումների կազմակերպմամբ և կրթական նախաձեռնությունների իրականացմամբ։
Աշխատել է Bron Wallet ինստիտուցիոնալ կրիպտո դրամապանակի նախագծում՝ որպես Social Media & Community Manager՝ պատասխանատու լինելով սոցիալական հարթակների կառավարման, համայնքային հաղորդակցության և օգտատերերի ներգրավվածության համար։
Համագործակցել է նաև Wallet հարթակի հետ՝ աջակցելով համայնքին և օգտատերերին՝ համայնքային և օգտատերերի հետ կապված հարցերում։
Ներկայումս EOAS AAA MMORPG GameFi նախագծի համայնքների զարգացման բաժնի ղեկավարն է։ Պատասխանատու է համայնքային ռազմավարությունների մշակման և իրականացման, ինչպես նաև օգտատերերի ներգրավվածության բարձրացման համար։
Նրա գործունեության հիմնական ուղղություններն են Web3 համայնքների զարգացումը, բլոկչեյն տեխնոլոգիաների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, կրթական նախաձեռնությունների իրականացումը և թվային համայնքների ռազմավարական զարգացումը։