Բոլոր նորությունները
-
12 նոյեմբերի 2026Նոյեմբերի 11-ին և 12-ին ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնը հյուրընկալեց Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողներին։
Հանդիպումների ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու Ուսումնական կենտրոնի գործունեությանը, ՊԵԿ համակարգում նրա կարևոր դերակատարմանը, ինչպես նաև հարկային և մաքսային ոլորտներում մասնագիտական գործունեության և կարիերայի զարգացման հնարավորություններին։
-
6 նոյեմբերի 2026Նոյեմբերի 4-6-ը ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնում Ուկրաինայի մաքսային ուսումնական կենտրոնի փորձագետների մասնակցությամբ անցկացվել է բեռների զննման համակարգերի օպերատորների վերապատրաստում՝ ուղղված ռենտգենյան պատկերների վերլուծության և արգելված ապրանքների հայտնաբերման հմտությունների զարգացմանը։
-
22 հոկտեմբերի 2026Հոկտեմբերի 22-ին COP17 համաժողովի շրջանակներում Պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոնի թիմը ներկայացրեց մասնագիտական կրթության, համագործակցության և նորարարական լուծումների կարևորությունը կայուն տնտեսական զարգացման, կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական գիտակցության բարձրացման գործում։
-
29 սեպտեմբերի 2026ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակում անցկացվեց «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Հայաստան» (LEAP) ծրագրի գործընկերային հանդիպումը, որի ընթացքում ներկայացվեցին ծրագրի արդյունքները և քննարկվեցին Հայաստանի աշխատաշուկայի, զբաղվածության և հմտությունների զարգացման հիմնական ուղղությունները։ Միջոցառմանը հանդես եկավ նաև ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը։