ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Վերջին նորությունները

Բոլոր նորությունները
«Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացում» թեմայով դասընթաց «Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացում» թեմայով դասընթաց
19 հունվարի 2026
Եվրոպայի խորհուրդը «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում Պետական եկամուտների կոմիտեի  և ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի հետ համատեղ կազմակերպեց «Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացում» թեմայով դասընթաց ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության ծառայողների համար։
Անձնվեր աշխատանքի և մատուցած նշանակալի ծառայությունների համար պարգևներ Անձնվեր աշխատանքի և մատուցած նշանակալի ծառայությունների համար պարգևներ
26 դեկտեմբերի 2025
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը պարգևատրվել է ՀՀ ՊԵԿ նախագահի «Համագործակցության և փոխգործակցության» մեդալով՝ Հարկային և մաքսային մարմինների գործունեությանն աջակցություն ցուցաբերելու գործում զգալի ավանդ ունենալու համար, իսկ ՀՀ ՊԵԿ նախագահի շնորհակալագրերի են արժանացել ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի աշխատակիցներ Լիանուշ Օհանյանը և Աշխարուհի Քալանթարը։

Դասընթացներ

Դասընթացների թեմաները
Բոլոր դասընթացները

Մենք թվերով

 
  • 42749+
    Մասնակիցներ
     
  • 1765+
    Դասընթացներ
     
  • 100+
    Դասընթացավարներ
     
  • 10+
    Տարիներ
     

Կարծիքներ

Աշոտ Օհանջանյան
Աշոտ Օհանջանյան
Գլխավոր տնօրենի խորհրդական, «Դիջիթեյն» ՍՊԸ
Կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացները համարում եմ կարևոր և անհրաժեշտ։ Եղել են դեպքեր, երբ բիզնեսի ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերը կամ առաջարկված թիրախային լուծումները օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունների առիթ են հանդիսացել, ինչով էլ բարելավել է օրենսդրական դաշտը՝ նվազել են օրենսդրությամբ չկարգավորված հարցերը կամ տարընկալման ռիսկերը։
Աստղիկ Իսկանդարյան
Աստղիկ Իսկանդարյան
Հիմնադիր տնօրեն, «Ֆինկո» հաշվապահական գրասենյակ
Կենտրոնը հանդիսանում է այն հուսալի վայրը, որտեղ կանոնավոր կերպով ծանոթանում ենք հարկային դաշտում տեղի ունեցող նորություններին և սպասվող զարգացումներին, ինչի շնորհիվ էլ կարողանում ենք մեր հաճախորդներին մատուցել առավել բարձրորակ ծառայություններ։ Ամենաբարդ տեղեկատվությունը, խնդիրներն ու լուծման մեխանիզմները մատուցվում են այնպես, որ դա կիրառելի դառնա մեր ընկերության աշխատակիցների կողմից։
Արա  Խուդաբաշայան
Արա Խուդաբաշայան
Հաշվապահ, «Սահակ-Արծափ» ՍՊԸ
Միանշանակ անառարկելի է հաստատության իրականացրած ուսումնական ծրագրերի բովանդակալից և հաջողված լինելը։ Պետք է նաև արձանագրել, որ այն որպես յուրօրինակ կամուրջ հարկային մարմին-հարկատու հարաբերություններում մեծ խթան է հանդիսանում պետության՝ հարկային քաղաքականության գործող մոտեցումների թափանցիկ ներկայացմանը։
Իրինա Մեսրոպյան
Իրինա Մեսրոպյան
Գլխավոր հաշվապահ, «ՀՀ ՎԿԱ» ՀԿ
Պարբերաբար մասնակցում եմ Կենտրոնում կազմակերպվող դասընթացներին՝ հանդիսանալով իրենց բաժանորդը: Լինելով ժամանակին իրազեկված օրենսդրական դաշտում կատարվելիք փոփոխություններին՝ շարունակելու եմ օգտվել Կենտրոնի ծառայություններից: Աշխատակազմի ուշադիր, պատրաստակամ և ջերմ վերաբերմունքը ևս հանդիսանում է Կենտրոնի լավագույն կողմերից մեկը:
Տիգրան Օրբելյան
Տիգրան Օրբելյան
Գլխավոր հաշվապահ, «Գրին Ֆարմեր» ՍՊԸ
Կազմակերպվածության բարձր մակարդակի, դասախոսների պրոֆեսիոնալիզմի ու գործնական մոտեցումների շնորհիվ կարող եմ վստահ ասել, որ Կենտրոնը հնարավորություն է բոլոր այն հաշվապահների համար, ովքեր սիրում են իրենց տարիների ձեռքբերած փորձը, մասնագիտական կարողությունները ու հմտությունները միշտ արդիականացնել ու լինել ժամանակին համահունչ հաշվապահ: Մեր օրերում սա հաջողված մասնագետ լինելու բանալին է:

Ունե՞ք առաջարկներ

Գրեք Ձեր առաջարկները, որ մենք սիրով կարդանք, քննարկենք ու կիրառենք:
Ուղարկեք առաջարկը