ՊԵԿ-ը որպես գրավիչ գործատու 5-րդ հորիզոնականում է
ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia Հայաստանի գրավիչ գործատուների ցանկում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը՝ հարցման արդյունքում նշված ավելի քան 500 կազմակերպության շարքում։
Հունվարի 31-ին կայացավ «Հայrate» 2024-ը, որի ընթացքում պարգևատրվեցին ուսանողների կողմից ընտրված Հայաստանի 10 գրավիչ գործատուները։
«Հայrate»-ը Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի և Գրանթ Թորնթոն Հայաստանի ընկերության կողմից համատեղ իրականացվող նախաձեռնություն է, որի շրջանակներում հարցում են իրականացնում Հայաստանի առաջատար ԲՈւՀ-երի ուսանողների շրջանում նպատակ ունենալով՝
- շեշտադրելու գործատուների գրավչությունը աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների շրջանում (կարիերայի աճի հնարավորություններ, թիմային մշակույթ, լավ ղեկավարի առկայություն, աշխատավարձ, աշխատավայրի պայմաններ, այլն) և
- բացահայտելու՝ որքանով հասցեական են իրենց բրենդի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ գործատուների ձեռնարկած միջոցառումները ուսանողների շրջանում:
2024-ի հարցմանը մասնակցել են շուրջ 2200 ուսանողներ՝ ազատորեն արտահայտելով իրենց կարծիքը և նշելով տարվա լավագույն գործատուներին՝ անկախ ոլորտից։
«Հայrate» 2024-ի Top 10 գրավիչ գործատուները՝ ըստ հարցմանը մասնակցած ուսանողների քվեարկության
- Ameriabank CJSC
- Digitain Armenia
- Picsart
- Central Bank of Armenia
- ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia
- Acba bank OJSC
- Ardshinbank CJSC
- Synopsys Armenia
- SoftConstruct
- ServiceTitan