ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
19 նոյեմբերի 2024

Ուսումնական կենտրոնի աշխատակիցները մասնակցեցին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցում իրականացվող Արարարողակարգերի մասին դասընթացին

ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի աշխատակիցները մասնակցեցին (ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցում  իրականացվող Արարարողակարգերի մասին դասընթացին, որը ղեկավարեց Նիդերլանդների առաջատար փորձագետ՝  Բենգթ-Առն Հուլլեմանը, ով ղեկավարել է Հաագա-ի միջազգային քրեական դատարանի Արարողակարգը և համակարգել է Նիդերլանդների թագավորական  պալատի և Պետության կարևոր նշանակության արարողակարգային միջոցառումները։

Ներկայումս Բենգթ-Առն Հուլլեմանը հանդիսանում է 1996թ-ին հիմնադրված Protocolbureau «Արարողակարգային գրասենյակի» գործադիր տնօրենը և որպես բարձրակարգ փորձագետ աջակցություն է ցուցաբերում տարբեր երկրների բարձրաստիճան կազմակերպությունների արարողակարգային միջոցառումներին, ինչպես նաև դասավանդում է «պետական արարողակարգի հարաբերությունները, խնդիրները և լիազորությունները» աշխարհի տարբեր երկրներում։

Դասընթացի ընթացքում ներկայացվեց տարբեր երկրների բարձրաստիճան պատվիրակությունների տարբեր երկրներ այցելությունների շրջանակներում տեղի ունեցած արարողակարգի լավագույն փորձը՝ անդրադառնելով տեղի ունեցած խախտումներին, խնդիրներին և առաջացած խնդիրների լուծման հնարավոր տարբերակներին։

           Մասնակիցների շրջանակներում իրականացվեցին իրավիճակային խաղեր և վարժություններ՝ մանրամասն ներկայացնելով անկանխատեսելի իրավիճակներում արարողակարգի դերն ու թույլատրելի հնարավոր քայլերը։ Ներկայացվեց նաև օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և այլ կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների, բանակցությունների կազմակերպման, բազմակողմ պայմանագրերի կնքման ընթացակարգերը արարողակարգի ծառայության միջոցով։

          Փորձագետի կողմից մանրամասն ներկայացվեց պետությունների պետական խորհրդանիշների՝ հիմնի, զինանշանի և մասնավորապես դրոշի գործածման կարգը։ Սահիկաշարերի միջոցով ցուցադրվեց օտարերկրյա պետություններում, դիվանագիտական ծառայության մարմինների, միջազգային կազմակերպություններում, պաշտոնական ներկայացուցչությունների շենքերի մոտ՝ միջազգային իրավունքի նորմերին, դիվանագիտական արարողակարգի կանոններին և պետությունների սովորույթներին համապատասխան, դրոշների տեղադրման ընթացակարգերը, գործելակերպն ու տեղակայաման առանձնահատկությունները։