Կարիերայի տոնավաճառ Հայաստանի Ամերիկյան համալսարանում
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը շարունակում է իր հանդիպումների շարքը ուսանողների հետ: Այս անգամ Ուսումնական կենտրոնը մասնակցեց Հայաստանում Ամերիկյան համալսարանի կողմից կազմակերպված կարիերայի տոնավաճառին՝ աջակցելով ուսանողների և շրջանավարտների կարիերայի կողմնորոշմանը և մասնագիտական հետագա առաջխաղացմանը:
Կարիերիայի տոնավաճառները հարթակ են տեղեկատվության թիրախային փոխանակման համար, խթանում են ուսանողների և կազմակերպությունների միջև համագործակցության, ստեղծագործելու և նորը ստեղծելու հնարավորությունները, բարձրացնում են աշխատաշուկայում առկա առաջարկների տեսանելիությունը։
Միջոցառման մասնակից ուսանողները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան Պետական եկամուտների կոմիտեում աշխատանքի և պրակտիկա անցնելու ծրագրերին և ցանկություն հայտնեցին ունենալ գործնական ու ավելի հասցեական պատկերացումներ ՊԵԿ-ի գործառույթների մասին։ Ուսանողները մասնակցեցին նաև Կենտրոնի կողմից կազմակերպած խաղին` հարկային և մաքսային ծառայությանն առնչվող հարց ու պատասխանին:
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի մասնակցությունը կարիերայի տոնավաճառին վերահաստատեց Ուսումնական կենտրոնի հանձնառությունը՝ ներգրավելու տաղանդներ, ովքեր նույնպես կնպաստեն ՊԵԿ համակարգի արդյունավետ աշխատանքին: