Ներքին անվտանգության վարչություն
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող թափուր պաշտոնների համալրման մրցույթի, ինչպես նաև նույն վարչության մաքսային ծառայողների պատրաստման նպատակով Ուսումնական կենտրոնը կազմակերպում է դասընթաց (Կրտսեր, առաջատար, Գլխավոր 1-ին մակարդակ, Գլխավոր 2-րդ մակարդակ, բարձրագույն)։
Աշխատանքի պայմաններ՝ ՀԻՄՆԱԿԱՆ
ՀՀ ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության Կանոնադրություն
Դասընթացի նպատակ
Պետական եկամուտների կոմիտեն իրականացնում է նոր չափանիշներով հարկային և մաքսային մարմիններում օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով դասընթացներ:
Պարտադիր պայման
Դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները։
Դիմելու կարգ, անհրաժեշտ փաստաթղթեր
Դասընթացի ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց դիմում նախընտրած վարչության/բաժնի/պաշտոնի համար
- ՀՀ ՊԵԿ Ներքին անվտանգության վարչություն-Մաքսային ծառայող
- ՀՀ ՊԵԿ Ներքին անվտանգության վարչություն-Օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոններ
- ՀՀ ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության օպերատիվ-հետախուզական միջոցառումների բաժին
կցելով հետևյալ փաստաթղթերի պատճենները՝
- լուսանկար
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- սոցիալական քարտ (հանրային ծառայությունների համարանիշ կամ չունենալու վերաբերյալ տեղեկանք),
- հարկային կամ մաքսային ծառայողի համար սահմանված մասնագիտական գիտելիքների մասով պահանջների բավարարումը և մասնագիտական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները հավաստող փաստաթղթեր,
- արական սեռի անձինք՝ զինգրքույկի կամ դրան փոխարինող համապատասխան տեղեկանք,
- բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ (օտարերկրյա պետությունում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության որակավորման աստիճանների համարժեքության և դիպլոմների ճանաչելիության մասին)։
- Հարկային և մաքսային ծառայողների համար՝ տեղեկանք աշխատավայրից աշխատանքային փորձի վերաբերյալ (վերաբերվում է միայն ներկա պահին ՊԵԿ-ում աշխատողներին),
- Դիմում ( Ձև 1)՝ ներառված է դիմումի ձևաթերթիկի մեջ,
- Բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ (ներբեռնել և լրացնել Բարեվարքության հարցաթերթ` Ձև 2):
Բարեվարքության հարցաթերթի լրացման Ուղեցույց։ Բարեվարքության հարցաթերթը լրացնելուց հետոանհրաժեշտ է ուղարկել word և pdf (ստորագրված) տարբերակները։
Հարկային և մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելության կարգին մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=203872
Դասընթացի ընդունելության մանրամասներ
Ընդունելությունը բաղկացած է հետևյալ փուլերից՝
- թեստավորում՝ համակարգչային գիտելիքների ստուգում,
- հարցազրույց,
- դասընթաց,
- պաշտոնի նշանակման հարցազրույց։
1․Թեստավորում (պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում)
Համակարգչային գիտելիքների ստուգում
Թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգման ենթափուլն անցկացվում է դիմումների ընդունման վերջնաժամկետին հաջորդող օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Ենթափուլը հաղթահարում են այն մասնակիցները, ովքեր ստանում են 70% և ավել գնահատական:
Ուսումնական կենտրոնը թեստավորման օրվա, վայրի և ժամի մասին բոլոր թեստավորումներից առնվազն 2 աշխատանքային օր առաջ տեղեկացնում է մասնակցին՝ դիմումում նշված էլեկտրոնային փոստի միջոցով։
Համակարգչային գիտելիքների ստուգման թեստավորման փուլի հարցերի նախապատրաստման 4 տեսաուղեցույցերը առկա են հղումներում՝ https://youtu.be/iFxywQ11Cn0, https://youtu.be/BUQNamoaums, https://youtu.be/lYkUowne2hQ, https://youtu.be/1I1rfrZrbbw:
Համակարգչային գիտելիքների ստուգման հարցաշար
2․ Հարցազրույց
Թեստավորումից հետո կազմակերպվում է հարցազրույցի փուլը։
Հարցազրույցի ընթացքում բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի վերլուծության արդյունքներով հարցերի միջոցով ստուգվում են մասնակիցների անձնական որակները և արժանիքները, ընդհանուր հոգեբանական նկարագիրը, ներառյալ ինքնատիրապետման, վարվեցողության, ունկնդրելու կարողության և հաղորդակցության հմտությունները։ Հարցազրույցի ընթացքում մասնակցին կարող են տրվել մասնագիտությանը, հարկային կամ մաքսային օրենսդրության ընդհանուր կանոնակարգումներին, հարկային կամ մաքսային ծառայողի վարքագծի կանոններին առնչվող բանավոր հարցեր։
Հարցազրույցի արդյունքներով, հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ յուրաքանչյուր մասնակցի համար կայացվում է դրական կամ բացասական որոշում:
Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցներին արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը տեղեկացնում է Ուսումնական կենտրոնը 1 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով՝ դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին։
Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները իրավունք են ստանում մասնակցելու Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացին։
3․ Դասընթաց
Դասընթացի տևողությունը բոլոր պաշտոնների համար կազմում է՝
1․ Կրտսեր, առաջատար, գլխավոր 2-րդ մակարդակ պաշտոնների համալրման համար մինչև 2 շաբաթ, որը ներառում է մասնագիտական թեմաներ։
2․ Ղեկավար (բացառությամբ ստորաբաժանման ղեկավարի) պաշտոնների համալրման համար մինչև 2 շաբաթ, որը ներառում է մասնագիտական թեմաներ և մինչև 5 օր, որը ներառում է կառավարչական հմտություններին վերաբերող թեմաներ։
3․ Ստորաբաժանման ղեկավար պաշտոնների համալրման համար մինչև 5 օր, որը ներառում է կառավարչական հմտություններին վերաբերող թեմաներ։
Դասընթացի ավարտին իրականացվելու է թեստավորում։ Եթե մասնակիցների ավարտական գնահատականը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ տվյալ ժամանակահատվածում դասերից անհարգելի պատճառով բացակայել են 4-ից ավել դասաժամ՝ զրկվում են ընդունելության գործընթացին մասնակցելու իրավունքից:
Դասընթացները կանցկացվեն ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում։
Մանրամասները՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=203872
4․ Պաշտոնի նշանակման հարցազրույց
Պաշտոնի նշանակման հարցազրույցի նպատակն է հարկային կամ մաքսային մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների ծառայողի պաշտոնում արդյունավետ գործելու համար թեկնածուների ցուցակում ընդգրկված տվյալ պաշտոնի թեկնածուի անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտելը:
Պաշտոնի նշանակման հարցազրույցին հրավիրվելու նպատակով Կոմիտեի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը հրապարակում է հայտարարություն, որը ներառում է Կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հարցազրույց անցկացնելու հրավերը, այդ թվում՝ պաշտոնների ցանկը, հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և պաշտոնի անձնագիրը։
Պաշտոնի նշանակման հարցազրույցի անցկացման նպատակով Կոմիտեի ղեկավարի կողմից ձևավորվում է առնվազն 5 անդամից կազմված հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և հանձնաժողովի անդամներից մեկը նշանակվում է հանձնաժողովի նախագահ:
Պաշտոնի նշանակման հարցազրույցի արդյունքներով հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ յուրաքանչյուր մասնակցի գնահատումը իրականացնում է «դրական» կամ «բացասական» որոշում կայացնելու եղանակով: Ընդ որում, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է «դրական» որոշում կայացնել տվյալ պաշտոնին հավակնող բոլոր մասնակիցներից միայն մեկի համար։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի ապրիլի 1-ն-է՝ ժամը 12։00:
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝ 060 844 988, 060 844 986, 060 844 951 կամ գրել taxcustoms@src.training-center.am էլ․ փոստի հասցեին:
Դիմում-հայտը կարող եք ներկայացնել հետևյալ հղումներով՝
- ՀՀ ՊԵԿ Ներքին անվտանգության վարչություն-Մաքսային ծառայող
- ՀՀ ՊԵԿ Ներքին անվտանգության վարչություն-Օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոններ
- ՀՀ ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության օպերատիվ-հետախուզական միջոցառումների բաժին
Դիմորդների հետ հետադարձ կապը ապահովվելու է բացառապես դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով: