ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Աշխատանքային օրենսդրության կիրառումը անձնակազմի կառավարման գործընթացներում, աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ հոկտեմբեր

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում 2025թ-ի հոկտեմբերի 23-ից 24-ը տեղի կունենա «Աշխատանքային օրենսդրության կիրառումը անձնակազմի կառավարման գործընթացներում և աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ» թեմայով 2-օրյա դասընթաց, որի շրջանակներում դասընթացավարը կանրադառնա նաև ժամանակավոր նպաստների վերաբերյալ օրենսդրության փոփոխություններին:
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2025թ-ի հոկտեմբերի 23-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։
Սիրով տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող այս դասնթացը ներառված է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համար նախատեսված միջոցառումների ցանկում։
Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր:
Հոկ 23 - 24 Հոկ
Ահարոնյան 12/3
Աշխատանքային օրենսդրության կիրառումը անձնակազմի կառավարման գործընթացներում, աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ հոկտեմբեր
24,000 AMD
Ունե՞ք 3 և ավելի մասնակից
Միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
Նկարագրություն
2 Թեմա | 5 Ժամ
  • 18:30-21:00
    18:30-20:00 Թեմա 1. աշխատանքի ընդունում, աշխատանքի էական պայմանների փոփոխություն, աշխատանքից ազատում, ծանուցումներ
    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15-21:00 Թեմա 2. Աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողության մեխանիզմները
  • 18:30-21:00
    18:30-20:00 Թեմա 3. Կադրային հաշվապահություն
    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15-21:00 Թեմա 4. Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի կիրառման առանձնահատկությունները
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք  նաև

📧  հայտ ուղարկել  trainingcenter@src.training-center.am էլ. հասցեին (կազմակերպության դեպքում  նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե)  

Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել  060 844 968 հեռախոսահամարով:

Այլ դասընթացներ