ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

image description
image description
Աշխատաժողով ուսումնական կենտրոնում
image description
Աշխատաժողով ուսումնական կենտրոնում
image description
image description
«POWER BI» ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ԱՆԱԼԻՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳ
image description

Նորություններ

  • ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԵՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

    Ուսումնական կենտրոնում Հայրենիքի պաշտպանների համար մեկնարկել են դասընթացներ: Դեռևս ապրիլին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցի ժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել զինվորների համար անվճար դասընթացներ կազմակերպել՝ հետագայում ՊԵԿ-ում աշխատելու հեռանկարով: Իսկ մայիսին արդեն համագործակցության հուշագիր է կնքվել՝ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ի միջև:

    Երկու կառույցների գործակցությամբ Հայրենիքի պաշտպանների սոցիալական ինտեգրման և զբաղվածության հարցերի լուծման ուղղված ևս մեկ կարևոր նախաձեռնություն կյանքի կոչվեց: Պետական եկամուտների կոմիտեում աշխատելու նպատակով շուրջ մեկ ամիս տևողությամբ ուսումնական կուրսի ընթացքում տղաները ձեռք կբերեն անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ՝ հարկային, մաքսային օրենսդրության և ընթացակարգերի վերաբերյալ: 

    ՊԵԿ ուսումնական կենտրոնը Հայրենիքի պաշտպանների համար ընդլայնել է նաև կրթական ծրագրերի ուղղվածությունը, ներառելով նաև հաշվապահական հաշվառում՝ գործարարների մոտ աշխատելու հնարավորությամբ: Մեկ ամսվա ընթացքում դասընթացի մասնակիցներին կմատուցվի գիտելքիների հիմնական շտեմարանը, որը լիարժեք կբավարարի բիզնես ոլորտում հաշվապահ աշխատելու համար:

    Հենաշարժողական դժվարություն ունեցող տղաների համար դասընթացները կազմակերպվում են առցանց:

    Երեք ուղղությամբ անցկացվող ուսումնական ծրագրի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր:

    Կարդալ ավելին
  • ՊԵԿ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

    ՊԵԿ Ուսումնական կենտրոնի և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Այն ստորագրել են Ուսումնական կենտրոնի տնօրենի Արթուր Մարտիրոսյանը և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։

    Համագործակցության հուշագրի համար հիմք է հանդիսացել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի վերջերս կենտրոն այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Կոմիտեի ղեկավարն առաջարկել էր զինվորների համար անվճար դասընթացներ կազմակերպել՝ հետագայում ՊԵԿ-ում աշխատելու հեռանկարով:

    Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի զինվորներին են ներկայացվել 2020թ․ կատարված աշխատանքների հաշվետվությունը, հարկային և մաքսային ոլորտի գործունեության հիմնական ուղղությունները, մասնավորապես, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև ՊԵԿ ստորաբաժանումների աշխատանքային առանձնահատկությունները։ Կոմիտեի մասնագետներն ընդգծել են, որ կառույցի հիմնական առաքելությունը ոչ թե ստուգումներն ու վերահսկողական գործառույթներն են, այլ տնտեսվարողին աջակցելը։

    ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրեն Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ փոխգործակցության առաջնահերթությունն է վիրավոր զինծառայողներին պատշաճ գիտելիքների և հմտությունների տրամադրումը։ Արդյունքում՝ Հայրենիքի պաշտպաններին գիտելիքներ կտրամադրվեն ոչ միայն հարկային ու մաքսային, այլև բիզնես ոլորտում գործունեություն իրականացնելու վերաբերյալ։

    Կոմիտեի մասնագետների խոսքով՝ արդեն պատրաստ են ուսումնական ծրագրերը և որոշակի նախապատրաստական աշխատանքներից հետո կմեկնարկեն դասընթացները։

    Կարդալ ավելին
  • Օրինապահ հարկ վճարողների համար կազմակերպված դասընթացի մասնակիցներին տրվել են հավաստագրեր

    Օրինապահ հարկ վճարողի համար Ուսումնական կենտրոնում մարտի 29-ից 31-ը անցկացված «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով եռօրյա անվճար դասընթացի մասնակիցներին տրվել են հավաստագրեր: Դասընթացին ներկայացվել են ՀՀ Ավելացված արժեքի հարկի, շահութահարկի և եկամտային հարկի մասին ՀՀ օրենքները։ Դասընթացին մասնակցել են 28 ունկնդիր։ 

    Կարդալ ավելին

Հայտարարություններ

  • ԴԱՍԸՆԹԱՑ «ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ EXCEL» ԹԵՄԱՅՈՎ

    Ուսումնական կենտրոնը օգոստոսի 2-ից 6-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսդրություն և Еxcel» թեմայով 5-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին ցանկացողներին կտրվի հավաստագիր: 

    Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև օգոստոսի 2-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 42 000 ՀՀ դրամ (ներառյալ  ԱԱՀ-ն):

     

    Գրանցվել կարող եք նաև առցանց:

    Լրացուցիչ տեղեկության համար զանգահարեք 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով: 

    ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը տեղեկացնում է, որ մեր դասընթացների մասնակիցները ունեն հնարավորություն «Հարկային օրենսգիրք 2020»-ը ձեռք բերել 3.500 ՀՀ դրամով  5.000 ՀՀ դրամի փոխարեն, ինչպես նաև «ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրք»-ը՝ (1-ին և 2-րդ հատորներով) 5.000 ՀՀ դրամով: Գրքերի արժեքները ներառում են ԱԱՀ-ն:

     

    Դասընթացի 1-ին օր՝ օգոստոսի 2-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 1. Եկամտային հարկ

    Մարիամ Մանուկյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:00

    Թեմա 1. Եկամտային հարկ

    Մարիամ Մանուկյան

     

    Դասընթացի  2-րդ օր ՝ օգոստոսի 3-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 2. Ավելացված արժեքի հարկ

    Ասանեթ Ալոյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:45

    Թեմա 2. Ավելացված արժեքի հարկ

    Ասանեթ Ալոյան

     

    Դասընթացի  3-րդ օր՝  օգոստոսի 4-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 3. Excel hաշվետվությունների համար

    Արամայիս Մարգարյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:45

    Թեմա 3. Excel hաշվետվությունների համար

    Արամայիս Մարգարյան

     

    Դասընթացի  4-րդ օր՝  օգոստոսի 5-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 4. Շահութահարկ

    Գոհար Օհանյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:45

    Թեմա 4. Շահութահարկ

    Գոհար Օհանյան

     

    Դասընթացի  5-րդ օր՝  օգոստոսի 6-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 5. Հարկային հսկողություն

    Մկրտիչ Մկրտչյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:45

    Թեմա 5. Հարկային հսկողություն

    Մկրտիչ Մկրտչյան

     

    Դասընթացի դասավանդողների

     

    ՑԱՆԿ

     

    N

    Անուն, ազգանուն

    Պաշտոն

    1

    Մկրտիչ Մկրտչյան

    ՀՀ ՊԵԿ Համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղակալ

    2

    Ասանեթ Ալոյան

    ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության hարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 1 բաժնի պետ

    3

    Մարիամ Մանուկյան

    ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության hարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ

    4

    Գոհար Օհանյան

    ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի գլխավոր հարկային տեսուչ

    5

    Արամայիս (Մայիս) Մարգարյան

    «Էքսելիստ» ՍՊԸ տնօրեն

    Կարդալ ավելին
  • «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ

    Ուսումնական կենտրոնը օգոստոսի 5-ին կազմակերպում է «Աշխատանքային օրենսդրություն` հաշվապահական, իրավաբանական և կադրային գործի գիտելիքների համակցությամբ» թեմայով 1-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին ցանկացողներին կտրվի հավաստագիր: 

    Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև օգոստոսի 4-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 16.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ):

    Գրանցվել կարող եք նաև օնլայն:

    Լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

    ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը տեղեկացնում է, որ մեր դասընթացների մասնակիցները ունեն հնարավորություն «Հարկային օրենսգիրք 2020»-ը ձեռք բերել 3.500 ՀՀ դրամով  5.000 ՀՀ դրամի փոխարեն, ինչպես նաև «ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրք»-ը՝ (1-ին և 2-րդ հատորներով) 5.000 ՀՀ դրամով: Գրքերի արժեքները ներառում են ԱԱՀ-ն:

     

    Դասընթացի օր՝ օգոստոսի 5-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս  

    18:30-19:15

    Թեմա 1. Աշխատանքային օրենսգրքի սկզբունքներ, մեկնաբանման և կիրառման կանոններ, առանձնահատկություններ

    Համլետ Դանիելյան

    Միքայել Դանիելյան

    Ռազմիկ Մեսրոպյան

    19:15-20:00

    Թեմա 2. Աշխատանքային հարաբերությունների փաստաթղթավորում. իրավական ակտերի ու պայմանագրերի կազմման հմտություններ, ուշադրության արժանի նրբություններ 

    Համլետ Դանիելյան

    Միքայել Դանիելյան

    Ռազմիկ Մեսրոպյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:00

    Թեմա 3. Աշխատաժամանակի ռեժիմներ, նպաստներ, աշխատանքի վարձատրության և

    այլ վճարումների հաշվարկ 

    Համլետ Դանիելյան

    Միքայել Դանիելյան

    Ռազմիկ Մեսրոպյան

    21:00-21:45

    Թեմա 4. Գործնականում հաճախ հանդիպող խնդրահարույց իրավիճակների ներկայացում և լուծումների քննարկում, հարցուպատասխան` աշխատանքային օրենսդրության ցանկացած այլ հարցերի շուրջ 

    Համլետ Դանիելյան

    Միքայել Դանիելյան

    Ռազմիկ Մեսրոպյան

         

         

    Դասընթացի դասավանդող(ներ)ի

    ՑԱՆԿ

     

    N

    Անուն, ազգանուն

    Պաշտոն

    1

    Համլետ Դանիելյան

    «ՎԻՐՏՈՒՈԶ» խորհրդատվական ընկերության համահիմնադիր, տնօրեն

    Հայաստանում Ամերիկյան համալսարանի MBA որակավորում

    2

    Միքայել Դանիելյան

    «ՎԻՐՏՈՒՈԶ» խորհրդատվական ընկերության համահիմնադիր, իրավաբանական բաժնի ղեկավար

    «ԱՆԴԱԿՈ» ՍՊ ընկերության իրավախորհրդատու

    ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան

    3

    Ռազմիկ Մեսրոպյան

    «ՎԻՐՏՈՒՈԶ» խորհրդատվական ընկերության հաշվապահական բաժնի ղեկավար

    Աշխատանքային օրենսդրության և կադրային գործի մասնագետ

    Կարդալ ավելին
  • Ապրանքների դասակարգում ըստ ԱՏԳ ապրանքային անվանացանկի

    Ուսումնական կենտրոնը օգոստոսի 10-ին կազմակերպում է «Ապրանքների դասակարգում ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի» թեմայով 1-օրյա դասընթաց՝ 3 ակադեմիական ժամ տևողությամբ (1 ակ/ժամ 45 րոպե) ԱՏԳ մասնակիցների համար: 

    Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Իսակով 10 հասցեի 7-րդ հարկ թիվ 701 ուսումնական լսարանում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (անուն, ազգանուն, հեռախոսահամար, կազմակերպության դեպքում՝ կազմակերպության անվանում, ՀՎՀՀ) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին կամ գրանցվել

     

    առցանց և վճարում կատարել (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև օգոստոսի 9-ը ներառյալ: Դասընթացի արժեքը կազմում է 16 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն):

    Լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել  060 544 989, 011 801 071 հեռախոսահամարներով:

    ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը տեղեկացնում է, որ մեր դասընթացների մասնակիցները ունեն հնարավորություն «Հարկային օրենսգիրք 2020»-ը ձեռք բերել 3.500 ՀՀ դրամով  5.000 ՀՀ դրամի փոխարեն, ինչպես նաև «ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրք»-ը՝ (1-ին և 2-րդ հատորներով) 5.000 ՀՀ դրամով: Գրքերի արժեքները ներառում են ԱԱՀ-ն:  

     

    Օգոստոսի 10-ին

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    15:00-15:45

    Թեմա 1. ԱՏԳ ԱԱ մեկնաբանություններ և պարզաբանումներ; դասակարգման վերաբերյալ որոշումների տրամադրում

    Արմենակ Մելքոնյան

    15:45-16:30

    Թեմա 2. ԵԱՏՄ -  օրենսդրություն (դասակարգման վերաբերյալ):

    Մաքսային կարգավորման մասին օրենք

    Արմենակ Մելքոնյան

    16:30-16:45

    Ընդմիջում (Սրճդադար)

     

    16:45-17:30

     

    Թեմա 3. Գործնական աշխատանք

     

    Արմենակ Մելքոնյան

     

    Դասավանդող մասնագետ

     

    N

    Անուն, ազգանուն

    Պաշտոն

    1

    Արմենակ Մելքոնյան

     ՀՀ ՊԵԿ Մաքսային հսկողության վարչության Դասակարգման և արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի վարման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

    Կարդալ ավելին
  • ԴԱՍԸՆԹԱՑ «ՀԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ԹԵՄԱՅՈՎ

    Ուսումնական կենտրոնը օգոստոսի 17-ից 18-ը կազմակերպում է «Հարկման հատուկ համակարգեր» թեմայով 2-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:

    Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին կամ գրանցվել առցանց և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև օգոստոսի 17-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 22 000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ):

    Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 989 հեռախոսահամարով:

    ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը տեղեկացնում է, որ մեր դասընթացների մասնակիցները ունեն հնարավորություն «Հարկային օրենսգիրք 2020»-ը ձեռք բերել 3.500 ՀՀ դրամով  5.000 ՀՀ դրամի փոխարեն և  «ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրք»-ը՝ (1-ին և 2-րդ հատորներով) 5.000 ՀՀ դրամով: Գրքերի արժեքները ներառում են ԱԱՀ-ն:

     

    Դասընթացի 1-ին օր՝ օգոստոսի 17-ին

     

     

    Ժամ

    ԹԵՄԱ

         Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 1. Շրջանառության հարկի համակարգ (շրջանառության հարկի օբյեկտը, բազան, հաշվարկման կարգը, շրջանառության հարկ վճարողների կողմից այլ հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը)

         Մարիամ Մանուկյան        

    20:00-20:15

    Ընդմիջում

    20:15-21:00

    Թեմա 1. Շրջանառության հարկի համակարգ (շրջանառության հարկի օբյեկտը, բազան, հաշվարկման կարգը, շրջանառության հարկ վճարողների կողմից այլ հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը)

         Մարիամ Մանուկյան        

         

    Դասընթացի  2-րդ օր ՝ օգոստոսի 18-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

         Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 2. Միկրոձեռնարկատիրության համակարգ (միկրոձեռնարկատիրության համակարգի առանձնահատկությունները, սուբյեկտները, միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը)

         Մարիամ Մանուկյան        

    20:00-20:15

    Ընդմիջում

    20:15-21:00

    Թեմա 2. Միկրոձեռնարկատիրության համակարգ (միկրոձեռնարկատիրության համակարգի առանձնահատկությունները, սուբյեկտները, միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը)

         Մարիամ Մանուկյան        

     

     

    Դասընթացի դասավանդող(ներ)ի

     

    ՑԱՆԿ

     

    N

    Անուն, ազգանուն

    Պաշտոն

    1

    Մարիամ Մանուկյան        

    ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության hարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ

    Կարդալ ավելին
  • ԴԱՍԸՆԹԱՑ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ» ԹԵՄԱՅՈՎ

    Ուսումնական կենտրոնը օգոստոսի 23-ից 24-ը կազմակերպում է «Ավելացված արժեքի հարկ» թեմայով 2-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:

    Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. Հասցեին կամ գրանցվել առցանց և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև օգոստոսի 23-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 22 000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ):

    Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 989 հեռախոսահամարով:

    ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը տեղեկացնում է, որ մեր դասընթացների մասնակիցները ունեն հնարավորություն «Հարկային օրենսգիրք 2020»-ը ձեռք բերել 3.500 ՀՀ դրամով  5.000 ՀՀ դրամի փոխարեն և  «ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրք»-ը՝ (1-ին և 2-րդ հատորներով) 5.000 ՀՀ դրամով: Գրքերի արժեքները ներառում են ԱԱՀ-ն:

     

                     Դասընթացի 1-ին օր՝ օգոստոսի 23-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

         Դասախոս

    18:30-19:15

    Թեմա 1. Հարկային հաշիվների չեղյալ, անվավեր ճանաչման և ճշգրտող հարկային հաշիվների դուրսգրման առանձնահատկությունները,

    Թեմա 2. Ծառայությունների մատուցման, ապրանքների մատակարարման վայրի որոշման առանձնահատկությունները,

         Ասանեթ Ալոյան        

    19:15-20:00

    Թեմա 3. ԱԱՀ վճարողների հաշվառման առանձնահատկությունները,

    Թեմա 4. ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման և արտահանման մասով առանձնահատկությունները,

         Ասանեթ Ալոյան        

    20:00-20:15

    Ընդմիջում

    20:15-21:00

    Թեմա 5. ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման առանձնահատկությունները,

         Ասանեթ Ալոյան        

         

                     Դասընթացի  2-րդ օր ՝ օգոստոսի 24-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

         Դասախոս

    18:30-19:15

    Թեմա 6. Հանձնարարության, կոմիսիայի և գործակալության պայմանագրերի դեպքում ավելացված արժեքի հարկի հարկման բազայի և հարկային հաշիվների դուրս գրման հետ կապված առանձնահատկությունները,

    Թեմա 7. Հարկային հաշիվների, ինչպես նաև մատակարարի անունից (ինքնահաշիվ) հարկային հաշիվների և ճշգրտող հարկային հաշիվների դուրս գրման առանձնահատկությունները, այդ թվում՝ արտարժույթով կատարված գործարքների դեպքում

         Ասանեթ Ալոյան        

    19:15-20:00

    Թեմա 8. Ավելացված արժեքի հարկից ազատված և զրոյական դրույքաչափերով հարկվող գործարքների գծով կատարված փոփոխությունները, այդ թվում՝ ծառայությունների մատուցման վայրի որոշման առանձնահատկությունները,

    Թեմա 9. Ավելացված արժեքի հարկի հաշվանցումների (պակասեցումների) կարգը և դրանց հետ կապված առանձնահատկությունները

         Ասանեթ Ալոյան        

    20:00-20:15

    Ընդմիջում

    20:15-21:00

    Թեմա 10. Պարտավորությունների և հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման կարգը և առանձնահատկությունները, այդ թվում՝ հարկման հատուկ համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում

         Ասանեթ Ալոյան        

     

    Դասընթացի դասավանդող(ներ)ի

    ՑԱՆԿ

    N

    Անուն, ազգանուն

    Պաշտոն

    1

    Ասանեթ Ալոյան

    ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության hարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 1 բաժնի պետ

    Կարդալ ավելին
  • ՄԱՔՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Ուսումնական կենտրոնը օգոստոսի 24-ից 25-ը կազմակերպում է «Ապրանքների ներմուծման և արտահանման ընթացակարգերի շրջանակներում մաքսային էլեկտրոնային հայտարարագրման առանձնահատկությունները» թեմայով 2-օրյա դասընթաց մաքսային ձևակերպումների մասնագետների և ինքնահայտարարագրողների համար:

    Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Իսակով 10 հասցեի 7-րդ հարկ թիվ 701 ուսումնական լսարանում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև օգոստոսի 24-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 24 000 ՀՀ դրամ (ներառյալ  ԱԱՀ-ն): Գրանցվել կարող եք նաև օնլայն:

    Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060 544 989, 011 801 071 հեռախոսահամարներով:  

     

    Դասընթացի 1-ին օր` օգոստոսի 24-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    13:00-14:30

    Թեմա 1. Մաքսային հայտարարագրում (օրենսդրական դրույթներ)

    Մ. Հարությունյան

    14:30-14:45

    Ընդմիջում (Սրճդադար)

     

    14:45-16:15

    Թեմա 2. «Ապրանքային հայտարարագրերի լրացման կարգ և էլեկտրոնային եղանակով ներկայացում»

    Ռ. Սանասարյան

     

    Դասընթացի 2-րդ օր` օգոստոսի 25-ին

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    13:00-14:30

    Թեմա 2. «Ապրանքային հայտարարագրերի լրացման կարգ և էլեկտրոնային եղանակով ներկայացում» (շարունակություն)

    Ռ. Սանասարյան

    14:30-14:45

    Ընդմիջում (Սրճդադար)

     

    14:45-16:15

    Թեմա 3. «Փաստաթղթերի միասնական արխիվի կիրառություն»

    Լ. Նալբանդյան

     

     

     

    Դասընթացի դասավանդողների

    ՑԱՆԿ

     

    N

    Անուն, ազգանուն

    Պաշտոն

    1

    Մաշա Հարությունյան

    ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Եվրասիական տնտեսական միության օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

    2

    Ռիտա Սանասարյան

    ՀՀ ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության Փաստաթղթային հսկողության թիվ 1 բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

    3

    Լևոն Նալբանդյան

    ՀՀ ՊԵԿ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության Նախագծերի իրականացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

    Կարդալ ավելին
  • ԴԱՍԸՆԹԱՑ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ» ԹԵՄԱՅՈՎ

    Ուսումնական կենտրոնը օգոստոսի 25-ից 26-ը կազմակերպում է «Շահութահարկ» թեմայով 2-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:

    Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. Հասցեին կամ գրանցվել առցանց և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև օգոստոսի 25-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 22.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ):

    Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 989 հեռախոսահամարով:

          ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը տեղեկացնում է, որ մեր դասընթացների մասնակիցները ունեն հնարավորություն «Հարկային օրենսգիրք 2020»-ը ձեռք բերել 3.500 ՀՀ դրամով  5.000 ՀՀ դրամի փոխարեն, ինչպես նաև «ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրք»-ը՝ (1-ին և 2-րդ հատորներով) 5.000 ՀՀ դրամով: Գրքերի արժեքները ներառում են ԱԱՀ-ն:

     

    Դասընթացի 1-ին օր՝ օգոստոսի 25-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ  

         Դասախոս

    18:30-19:15

    Թեմա 1. Շահութահարկի կանխավճարների հաշվարկման առանձնահատկությունները,

    Թեմա 2. Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ստացվող շահաբաժինների հարկման առանձնահատկությունները

         Գ. Օհանյան         

    19:15-20:00

    Թեմա 3. Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման առանձնահատկությունները,

    Թեմա 4. Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարված ծախսերը կապիտալ կամ ընթացիկ ծախսեր բնորոշելու հետ կապված առանձնահատկությունները

         Գ. Օհանյան        

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:00

    Թեմա 5. Շահութահարկի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից ծախսերի նվազեցման հետ կապված առանձնահատկությունները

         Գ. Օհանյան        

     

    Դասընթացի  2-րդ օր ՝ օգոստոսի 26-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

         Դասախոս

    18:30-19:15

    Թեմա 6. Շահութահարկի հաշվարկման նպատակով անհատույց ստացված և տրամադրված ակտիվների հաշվառման առանձնահատկությունները,

    Թեմա 7. Շենքերի, շինությունների, բնակելի կամ այլ տարածքների օտարման, վարձակալության, ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու (վերցնելու) գործարքների մասով առանձնահատկությունները

         Գ. Օհանյան        

    19:15-20:00

    Թեմա 8. Կորուստների համախառն եկամտից նվազեցման, փաստաթղթավորման կարգն ու առանձնահատկությունները

         Գ. Օհանյան        

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:00

    Թեմա 9. Ոչ ռեզիդենտների շահութահարկով հարկման առանձնահատկությունները

         Գ. Օհանյան        

         

    Դասընթացի դասավանդող(ներ)ի

     

    ՑԱՆԿ

    N

    Անուն, ազգանուն

    Պաշտոն

    1

    Գոհար Օհանյան

    ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի գլխավոր հարկային տեսուչ

    Կարդալ ավելին
  • ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ ՊԵԿ-ՈՒՄ ՓՈՐՁՆԱԿ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն–վարչությունում փորձնակ ընդունելու նպատակով Ուսումնական կենտրոնը կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց՝ երկուսից երեք ամիս տևողությամբ: 

    Դասընթացի տեսական փուլը բարեհաջող ավարտելուց հետո մասնակիցները, գործնական կարողություններ ձեռք բերելու համար, կանցնեն փորձաշրջան Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն–վարչության տարբեր բաժիններում: Փորձաշրջանի ավարտից հետո փորձնակները կարող են մասնակցել համապատասխան թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթներին: Մրցույթները հայտարարվելու են ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ տարբեր մարզերի համապատասխան բաժինների թափուր պաշտոնները համալրելու համար:

    Դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել  Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 29-ի թիվ 367-Լ որոշմամբ սահմանված բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143989):

    Դասընթացին մասնակցելու համար պահանջվում է էլեկտրոնային եղանակով ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 

    1.         Անձնագրի կամ նույնականացման  քարտի պատճենը,
    2.         Անձնագիր  ներկայացնելու պարագայում հանրային ծառայությունների համարանիշի պատճենը (կամ սոցիալական քարտի պատճենը կամ անձին հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի պատճենը),
    3.         Բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
    4.         Ինքնակենսագրություն (CV) (WORD կամ PDF ֆորմատով ձևը կցվում է), 
               
    Դասընթացներին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով՝ փաստաթղթերը ուղարկելով trainingcenter@taxservice.am էլ.փոստին: 

    Դիմումներն ընդունվում են 2021 թվականի հուլիսի 14-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 15-ը ժամը 18:00-ն ներառյալ:
     

    Փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքում դիմողները կանցնեն հարցազրույց, որի արդյունքում ընտրված դիմորդները կներառվեն դասընթացի մասնակիցների ցանկում:

    Դասընթացի մեկնարկի մասին մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն:

    Դասընթացին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոն` (060)544988, (060)544986 հեռախոսահամարներով:

    Ինքնակենսագրական ձև

    Կարդալ ավելին
  • «Հարկային օրենսգիրք» 2020

    Ուսումնական կենտրոնը տեղեկացնում է, որ 2021 թվականի հունվարի 15-ից «Հարկային օրենսգիրք 2020»-ը նախկին 7.000 ՀՀ դրամի փոխարեն կվաճառվի 5.000 ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ): 3 և ավել օրինակ գնելու դեպքում գիրքը կարող եք ձեռք բերել 3500 դրամով։

    Գիրքը կարող եք ձեռք բերել ք. Երևան Ահարոնյան 12/3 և Կոմիտաս 35 հասցեներից: Գործում է նաև գրքի անվճար առաքում Երևան քաղաքում։ ՀՀ մարզերում առաքումն իրականացվում է փոստային եղանակով։ Առցանց պատվիրելու համար անհրաժեշտ է լրացնել անուն, ազգանուն, հասցե և հեռախոսահամար դաշտերը։ Պատվիրելլու համար անցնել http://training-center.am/am/training/2020 հղումով։     

    Հեռ: 060 544 988 

    Կարդալ ավելին
  • Տպագրական, դիզայներական եվ հետտպագրական աշխատանքներ

    Ուսումնական կնետրոնն իրականացնում է գունավոր օֆսեթ, թվային տպագրություն, նաև դիզայներական և հետտպագրական աշխատանքներ: Կենտրոնում կարող եք պատվիրել գրքերի, ամսագրերի, այցեքարտերի, բուկլետների, թռուցիկների, հավաստագրերի տպագրություն: Ծառայությունների մատուցման մանրամասներին կարող եք ծանոթանալ զանգահարելով 060 544 985 կամ 055 095 805 հեռախոսահամարներով:

    Կարդալ ավելին