ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱԴՐԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը նոյեմբերի 19-ին կազմակերպում է «Աշխատանքային օրենսդրություն և կադրային գործի վարման առանձնահատկություններ» թեմայով 1-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) մինչև 2021թ-ի նոյեմբերի 19-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել  trainingcenter@taxservice.am էլ. հասցեին կամ գրանցվել առցանց:  Դասընթացի արժեքը կազմում է 16 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:

Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

 

          նոյեմբերի 19-ին

Ժամ

ԹԵՄԱ

Դասախոս

18:30-20:00

Թեմա 1. Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, կիրառման առանձնահատկություններ

Արմինե Մաթոսյան

20:00-20:15

Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45

Թեմա 2. Կադրային գործի վարում

Արմինե Մաթոսյան

 

Դասընթացի դասավանդող(ներ)ի

ՑԱՆԿ

N

Անուն, ազգանուն

Պաշտոն

1

Արմինե Մաթոսյան

ՀՀ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի

աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության պետ

Անուն

*

Ազգանուն

*

Կազմակերպություն

ՀՎՀՀ

Իրավաբանական հասցեն

Անձնագրային տվյալներ

Էլ. Հասցե

Հեռ

*
16000 Դրամ