ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՍԿՍՆԱԿ ԵՎ ԲԱԶԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ուսումնական կենտրոնը 2021թ-ի սեպտեմբերի 15-ից կազմակերպում է «Հաշվապահական հաշվառում սկսնակ և բազային գիտելիքներ ունեցող հաշվապահների համար» թեմայով եռամսյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ http://training-center.am/am/training/accounting և վճարում կատարել (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) մինչև 2021թ-ի սեպտեմբերի 15-ը ներառյալ: Դասընթացի արժեքը կազմում է 45 000 ՀՀ դրամ յուրաքանչյուր ամսվա համար (ներառյալ  ԱԱՀ-ն):

Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

     ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը տեղեկացնում է, որ մեր դասընթացների մասնակիցները ունեն հնարավորություն «Հարկային օրենսգիրք 2020»-ը ձեռք բերել 3.500 ՀՀ դրամով  5.000 ՀՀ դրամի փոխարեն և  «ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրք»-ը՝ (1-ին և 2-րդ հատորներով) 5.000 ՀՀ դրամով: Գրքերի արժեքները ներառում են ԱԱՀ-ն:

 

 

     Դասընթացի ծրագիրը և դասախոսական կազմը կցվում է

Ծրագիր

Դասընթացներն անց են կացվելու յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 18:30-ից:

 

 

Անուն

*

Ազգանուն

*

Կազմակերպություն

ՀՎՀՀ

Իրավաբանական հասցեն

Անձնագրային տվյալներ

Էլ. Հասցե

Հեռ

*
45000 Դրամ