ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՀՀ ԵՎ ԵԱՏՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՁԵՎԸ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 28․06․2018թ․ N 737-Ն որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադրվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման վիճակագրական ձևը շարունակվում է լրացվել բազում թերություններով և սխալներով,  Ուսումնական կենտրոնը նոյեմբերի 26-ին կազմակերպում է «ՀՀ և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքների փոխադրման վիճակագրական ձևը» թեմայով 1-օրյա դասընթաց՝ 3 ակադեմիական ժամ տևողությամբ (1 ակ/ժամ 45 րոպե) տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց համար:

Դասընթացը տեղի կունենա ք.Երևան, Իսակով 10 հասցեի 7-րդ հարկ թիվ 701 ուսումնական լսարանում, որի ավարտին կտրվի հավաստագիր: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (անուն, ազգանուն, հեռախոսահամար, կազմակերպության դեպքում՝ կազմակերպության անվանում, ՀՎՀՀ) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին կամ գրանցվել առցանց և վճարում կատարել (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև նոյեմբերի 26-ը ներառյալ:

Դասընթացի արժեքը կազմում է 16 000 ՀՀ դրամ (ներառյալ  ԱԱՀ-ն), իսկ միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:

Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել  060 544 989, 011 801 071, 060 544 951 հեռախոսահամարներով:

 

Դասընթացի օր՝ նոյեմբերի 26-ին

Ժամ

ԹԵՄԱ

Դասախոս

15:00-15:45

Թեմա 1. Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոնները:

Վարդան Մաթևոսյան

15:45-16:30

Թեմա 2. Փոխադրվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման վիճակագրական ձևը:

Վարդան Մաթևոսյան

16:30-16:45

Ընդմիջում (Սրճդադար)

 

16:45-17:30

Թեմա 3. Վիճակագրական ձևի լրացման կարգը:

Վարդան Մաթևոսյան

 

Դասընթացի դասավանդող(ներ)ի

ՑԱՆԿ

N

Անուն, ազգանուն

Պաշտոն

1

Վարդան Մաթևոսյան

 ՀՀ ՊԵԿ Մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետի տեղակալ

 

 

 

Անուն

*

Ազգանուն

*

Կազմակերպություն

ՀՎՀՀ

Իրավաբանական հասցեն

Անձնագրային տվյալներ

Էլ. Հասցե

Հեռ

*
16000 Դրամ