ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ

Ուսումնական կենտրոնը 2021թ-ի դեկտեմբերի 2-ից 3-ը կազմակերպում է «Շահութահարկ» թեմայով 2-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) մինչև 2021թ-ի դեկտեմբերի 2-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել trainingcenter@taxservice.am էլ. հասցեին կամ գրանցվել առցանց:

Դասընթացի արժեքը կազմում է 22 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:

Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 989 հեռախոսահամարով:

     

 

Դասընթացի 1-ին օր՝ դեկտեմբերի 2-ին

 

Ժամ

ԹԵՄԱ

Դասախոս

18:30-19:15

Թեմա 1. Շահութահարկի կանխավճարների հաշվարկման առանձնահատկությունները,

Թեմա 2.  Ռազմական դրությամբ պայմանավորված օրենսգրքում կատարված լրացումները,

Գ. Օհանյան        

19:15-20:00

Թեմա 3. Շահութահարկի հաշվարկման նպատակով անհատույց ստացված և տրամադրված ակտիվների, ներված պարտավորության հաշվառման առանձնահատկությունները,

Թեմա 4. Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ստացվող շահաբաժինների հարկման առանձնահատկությունները,

Գ. Օհանյան        

20:00-20:15

Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00

Թեմա 5.  Շենքերի, շինությունների, բնակելի կամ այլ տարածքների օտարման, վարձակալության, ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու (վերցնելու) գործարքների մասով առանձնահատկությունները,

Գ. Օհանյան        

 

Դասընթացի 2-րդ օր՝ դեկտեմբեր 3-ին

 

Ժամ

ԹԵՄԱ

Դասախոս

18:30-19:15

Թեմա 6. Շահութահարկի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից ծախսերի նվազեցման հետ կապված առանձնահատկությունները,

Թեմա 7. Լիզինգով գույքի տրամադրման գործարքի մասով շահութահարկով հարկման առանձնահատկությունները,

Գ. Օհանյան        

19:15-20:00

Թեմա 8. Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման առանձնահատկությունները,

Թեմա 9. Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարված ծախսերը կապիտալ կամ ընթացիկ ծախսեր բնորոշելու հետ կապված առանձնահատկությունները,

Գ. Օհանյան        

20:00-20:15

Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00

Թեմա 10. Կորուստների համախառն եկամտից նվազեցման առանձնահատկությունները,

Թեմա 11. Ոչ ռեզիդենտների շահութահարկով հարկման առանձնահատկությունները

Գ. Օհանյան        

 

Դասընթացի դասավանդող(ներ)ի

ՑԱՆԿ

 

N

Անունազգանուն

Պաշտոն

1

Գոհար Օհանյան

ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի գլխավոր հարկային տեսուչ

Անուն

*

Ազգանուն

*

Կազմակերպություն

ՀՎՀՀ

Իրավաբանական հասցեն

Անձնագրային տվյալներ

Էլ. Հասցե

Հեռ

*
22000 Դրամ