ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

image description
image description
Աշխատաժողով ուսումնական կենտրոնում
image description
Աշխատաժողով ուսումնական կենտրոնում
image description
image description
«POWER BI» ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ԱՆԱԼԻՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳ
image description

Նորություններ

  • ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԵՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

    Ուսումնական կենտրոնում Հայրենիքի պաշտպանների համար մեկնարկել են դասընթացներ: Դեռևս ապրիլին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցի ժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել զինվորների համար անվճար դասընթացներ կազմակերպել՝ հետագայում ՊԵԿ-ում աշխատելու հեռանկարով: Իսկ մայիսին արդեն համագործակցության հուշագիր է կնքվել՝ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ի միջև:

    Երկու կառույցների գործակցությամբ Հայրենիքի պաշտպանների սոցիալական ինտեգրման և զբաղվածության հարցերի լուծման ուղղված ևս մեկ կարևոր նախաձեռնություն կյանքի կոչվեց: Պետական եկամուտների կոմիտեում աշխատելու նպատակով շուրջ մեկ ամիս տևողությամբ ուսումնական կուրսի ընթացքում տղաները ձեռք կբերեն անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ՝ հարկային, մաքսային օրենսդրության և ընթացակարգերի վերաբերյալ: 

    ՊԵԿ ուսումնական կենտրոնը Հայրենիքի պաշտպանների համար ընդլայնել է նաև կրթական ծրագրերի ուղղվածությունը, ներառելով նաև հաշվապահական հաշվառում՝ գործարարների մոտ աշխատելու հնարավորությամբ: Մեկ ամսվա ընթացքում դասընթացի մասնակիցներին կմատուցվի գիտելքիների հիմնական շտեմարանը, որը լիարժեք կբավարարի բիզնես ոլորտում հաշվապահ աշխատելու համար:

    Հենաշարժողական դժվարություն ունեցող տղաների համար դասընթացները կազմակերպվում են առցանց:

    Երեք ուղղությամբ անցկացվող ուսումնական ծրագրի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր:

    Կարդալ ավելին
  • ՊԵԿ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

    ՊԵԿ Ուսումնական կենտրոնի և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Այն ստորագրել են Ուսումնական կենտրոնի տնօրենի Արթուր Մարտիրոսյանը և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։

    Համագործակցության հուշագրի համար հիմք է հանդիսացել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի վերջերս կենտրոն այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Կոմիտեի ղեկավարն առաջարկել էր զինվորների համար անվճար դասընթացներ կազմակերպել՝ հետագայում ՊԵԿ-ում աշխատելու հեռանկարով:

    Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի զինվորներին են ներկայացվել 2020թ․ կատարված աշխատանքների հաշվետվությունը, հարկային և մաքսային ոլորտի գործունեության հիմնական ուղղությունները, մասնավորապես, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև ՊԵԿ ստորաբաժանումների աշխատանքային առանձնահատկությունները։ Կոմիտեի մասնագետներն ընդգծել են, որ կառույցի հիմնական առաքելությունը ոչ թե ստուգումներն ու վերահսկողական գործառույթներն են, այլ տնտեսվարողին աջակցելը։

    ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրեն Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ փոխգործակցության առաջնահերթությունն է վիրավոր զինծառայողներին պատշաճ գիտելիքների և հմտությունների տրամադրումը։ Արդյունքում՝ Հայրենիքի պաշտպաններին գիտելիքներ կտրամադրվեն ոչ միայն հարկային ու մաքսային, այլև բիզնես ոլորտում գործունեություն իրականացնելու վերաբերյալ։

    Կոմիտեի մասնագետների խոսքով՝ արդեն պատրաստ են ուսումնական ծրագրերը և որոշակի նախապատրաստական աշխատանքներից հետո կմեկնարկեն դասընթացները։

    Կարդալ ավելին
  • Օրինապահ հարկ վճարողների համար կազմակերպված դասընթացի մասնակիցներին տրվել են հավաստագրեր

    Օրինապահ հարկ վճարողի համար Ուսումնական կենտրոնում մարտի 29-ից 31-ը անցկացված «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով եռօրյա անվճար դասընթացի մասնակիցներին տրվել են հավաստագրեր: Դասընթացին ներկայացվել են ՀՀ Ավելացված արժեքի հարկի, շահութահարկի և եկամտային հարկի մասին ՀՀ օրենքները։ Դասընթացին մասնակցել են 28 ունկնդիր։ 

    Կարդալ ավելին

Հայտարարություններ

  • ԴԱՍԸՆԹԱՑ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ» ԹԵՄԱՅՈՎ

    Ուսումնական կենտրոնը սեպտեմբերի 22-ին և 24-ին կազմակերպում է «Ավելացված արժեքի հարկ» թեմայով 2-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:

    Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. Հասցեին կամ գրանցվել առցանց և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև սեպտեմբերի 22-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 22 000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ), իսկ միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:

    Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 989 հեռախոսահամարով:

    ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը տեղեկացնում է, որ մեր դասընթացների մասնակիցները ունեն հնարավորություն «Հարկային օրենսգիրք 2020»-ը ձեռք բերել 3.500 ՀՀ դրամով 5.000 ՀՀ դրամի փոխարեն և «ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրք»-ը՝ (1-ին և 2-րդ հատորներով) 5.000 ՀՀ դրամով: Գրքերի արժեքները ներառում են ԱԱՀ-ն:

     

                     Դասընթացի 1-ին օր՝ սեպտեմբերի 22-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-19:15

    Թեմա 1. Հարկային հաշիվների չեղյալ, անվավեր ճանաչման և ճշգրտող հարկային հաշիվների դուրսգրման առանձնահատկությունները,

    Թեմա 2. Ծառայությունների մատուցման, ապրանքների մատակարարման վայրի որոշման առանձնահատկությունները,

    Ասանեթ Ալոյան        

    19:15-20:00

    Թեմա 3. ԱԱՀ վճարողների հաշվառման առանձնահատկությունները,

    Թեմա 4. ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման և արտահանման մասով առանձնահատկությունները,

    Ասանեթ Ալոյան        

    20:00-20:15

    Ընդմիջում

    20:15-21:00

    Թեմա 5. ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման առանձնահատկությունները,

    Ասանեթ Ալոյան        

         

                     Դասընթացի  2-րդ օր ՝ սեպտեմբերի 24-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-19:15

    Թեմա 6. Հանձնարարության, կոմիսիայի և գործակալության պայմանագրերի դեպքում ավելացված արժեքի հարկի հարկման բազայի և հարկային հաշիվների դուրս գրման հետ կապված առանձնահատկությունները,

    Թեմա 7. Հարկային հաշիվների, ինչպես նաև մատակարարի անունից (ինքնահաշիվ) հարկային հաշիվների և ճշգրտող հարկային հաշիվների դուրս գրման առանձնահատկությունները, այդ թվում՝ արտարժույթով կատարված գործարքների դեպքում

    Ասանեթ Ալոյան        

    19:15-20:00

    Թեմա 8. Ավելացված արժեքի հարկից ազատված և զրոյական դրույքաչափերով հարկվող գործարքների գծով կատարված փոփոխությունները, այդ թվում՝ ծառայությունների մատուցման վայրի որոշման առանձնահատկությունները,

    Թեմա 9. Ավելացված արժեքի հարկի հաշվանցումների (պակասեցումների) կարգը և դրանց հետ կապված առանձնահատկությունները

    Ասանեթ Ալոյան        

    20:00-20:15

    Ընդմիջում

    20:15-21:00

    Թեմա 10. Պարտավորությունների և հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման կարգը և առանձնահատկությունները, այդ թվում՝ հարկման հատուկ համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում

    Ասանեթ Ալոյան        

     

    Դասընթացի դասավանդող(ներ)ի

    ՑԱՆԿ

    N

    Անուն, ազգանուն

    Պաշտոն

    1

    Ասանեթ Ալոյան

    ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության hարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 1 բաժնի պետ

    Կարդալ ավելին
  • Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննության նախապատրաստում

    2021թ-ի սեպտեմբերի 22-ից կազմակերպում է «Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննության նախապատրաստական դասընթաց»: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:

    Ցանկության դեպքում դասընթացին կարող եք մասնակցել օնլայն տարբերակով՝ Skype for business ծրագրով:

     

     

     

    Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) մինչև 2021թ-ի սեպտեմբերի 20-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց: Դասընթացի արժեքը կազմում է 96 000 ՀՀ դրամ (ներառյալ  ԱԱՀ-ն):

    Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել  060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

     

    Դասընթացի 1-ին օր՝ սեպտեմբերի 22-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 1. Ներածություն։ Հանրային հատվածի հաշվապահի որակավորման կարգ. քննության հարցաշարի կառուցվածք

    Կարեն Ալավերդյան, Րաֆֆի Ալեքսանյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:00

    Թեմա 1. Ներածություն։ Հանրային հատվածի հաշվապահի որակավորման կարգ. քննության հարցաշարի կառուցվածք

    Կարեն Ալավերդյան, Րաֆֆի Ալեքսանյան

     

    Դասընթացի  2-րդ օր ՝ սեպտեմբերի 24-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 2. ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրություն

    Կարեն Ալավերդյան, Րաֆֆի Ալեքսանյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:00

    Թեմա 2. ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրություն

    Կարեն Ալավերդյան, Րաֆֆի Ալեքսանյան

     

    Դասընթացի  3-րդ օր՝  սեպտեմբերի 25-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 3. ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտ

    Կարեն Ալավերդյան, Րաֆֆի Ալեքսանյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:00

    Թեմա 3. ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտ

    Կարեն Ալավերդյան, Րաֆֆի Ալեքսանյան

     

    Դասընթացի  4-րդ օր՝  սեպտեմբերի 27-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 4. Իրավիճակային խնդիրներ

    Կարեն Ալավերդյան, Րաֆֆի Ալեքսանյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:00

    Թեմա 4. Իրավիճակային խնդիրներ

    Կարեն Ալավերդյան, Րաֆֆի Ալեքսանյան

     

    Դասընթացի  5-րդ օր՝  սեպտեմբերի 29-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 5. ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտ

    Կարեն Ալավերդյան, Րաֆֆի Ալեքսանյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:00

    Թեմա 5. ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտ

    Կարեն Ալավերդյան, Րաֆֆի Ալեքսանյան

     

    Դասընթացի  6-րդ օր՝  հոկտեմբերի 1-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 6. Իրավիճակային խնդիրներ

    Կարեն Ալավերդյան, Րաֆֆի Ալեքսանյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:00

    Թեմա 6. Իրավիճակային խնդիրներ

    Կարեն Ալավերդյան, Րաֆֆի Ալեքսանյան

     

    Դասընթացի  7-րդ օր՝  հոկտեմբերի 4-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 7. ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտ

    Կարեն Ալավերդյան, Րաֆֆի Ալեքսանյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:00

    Թեմա 7. ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտ

    Կարեն Ալավերդյան, Րաֆֆի Ալեքսանյան

     

    Դասընթացի  8-րդ օր՝  հոկտեմբերի 6-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 8. ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտ

    Կարեն Ալավերդյան, Րաֆֆի Ալեքսանյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:00

    Թեմա 8. ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտ

    Կարեն Ալավերդյան, Րաֆֆի Ալեքսանյան

     

    Դասընթացի  9-րդ օր՝  հոկտեմբերի 8-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 9. ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլան

    Կարեն Ալավերդյան, Րաֆֆի Ալեքսանյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:00

    Թեմա 9. ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլան

    Կարեն Ալավերդյան, Րաֆֆի Ալեքսանյան

     

    Դասընթացի  10-րդ օր՝  հոկտեմբերի 11-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 10. ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլան

    Կարեն Ալավերդյան, Րաֆֆի Ալեքսանյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:00

    Թեմա 10. ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլան

    Կարեն Ալավերդյան, Րաֆֆի Ալեքսանյան

     

    Դասընթացի  11-րդ օր՝  հոկտեմբերի 13-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 11. ՀՀ հարկային օրենսգիրք

    Օրի Ալավերդյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:00

    Թեմա 11. ՀՀ հարկային օրենսգիրք

    Օրի Ալավերդյան

     

    Դասընթացի  12-րդ օր՝  հոկտեմբերի 15-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 12. Փորձնական թեստ

    Կարեն Ալավերդյան, Րաֆֆի Ալեքսանյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:00

    Թեմա 12. Փորձնական թեստ

    Կարեն Ալավերդյան, Րաֆֆի Ալեքսանյան

     

    Դասընթացի  13-րդ օր՝  հոկտեմբերի 18-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 13. Ամփոփում

    Կարեն Ալավերդյան, Րաֆֆի Ալեքսանյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:45

    Թեմա 13. Ամփոփում

    Կարեն Ալավերդյան, Րաֆֆի Ալեքսանյան

     

    Դասընթացի դասավանդողների

    ՑԱՆԿ

     

    N

    Անուն, ազգանուն

    Պաշտոն

    1

    Կարեն Ալավերդյան

    ՀՀ Ֆինանսների նախարարության Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ

    2

    Օրի Ալավերդյան

    ՀՀ Ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ

    3

    Րաֆֆի Ալեքսանյան 

    ՀՀ Ֆինանսների նախարարության Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության հաշվապահական հաշվառման մեթոդաբանության բաժնի պետ

    Կարդալ ավելին
  • Հաշվապահական հաշվառում սկսնակների համար

    Ուսումնական կենտրոնը 2021թ-ի սեպտեմբերի 15-ից կազմակերպում է «Հաշվապահական հաշվառում սկսնակ և բազային գիտելիքներ ունեցող հաշվապահների համար» թեմայով եռամսյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:

    Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց և վճարում կատարել (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) մինչև 2021թ-ի սեպտեմբերի 15-ը ներառյալ: Դասընթացի արժեքը կազմում է 45 000 ՀՀ դրամ յուրաքանչյուր ամսվա համար (ներառյալ  ԱԱՀ-ն):

    Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

         ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը տեղեկացնում է, որ մեր դասընթացների մասնակիցները ունեն հնարավորություն «Հարկային օրենսգիրք 2020»-ը ձեռք բերել 3.500 ՀՀ դրամով  5.000 ՀՀ դրամի փոխարեն և  «ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրք»-ը՝ (1-ին և 2-րդ հատորներով) 5.000 ՀՀ դրամով: Գրքերի արժեքները ներառում են ԱԱՀ-ն:

     

     

      Դասընթացի ծրագիրը և դասախոսական կազմը կցվում է

    Ծրագիր

    Դասընթացներն անց են կացվելու յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 18:30-ից:

     

     

     

    Կարդալ ավելին
  • «Հարկային օրենսգիրք» 2020

    Ուսումնական կենտրոնը տեղեկացնում է, որ 2021 թվականի հունվարի 15-ից «Հարկային օրենսգիրք 2020»-ը նախկին 7.000 ՀՀ դրամի փոխարեն կվաճառվի 5.000 ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ): 3 և ավել օրինակ գնելու դեպքում գիրքը կարող եք ձեռք բերել 3500 դրամով։

    Գիրքը կարող եք ձեռք բերել ք. Երևան Ահարոնյան 12/3 և Կոմիտաս 35 հասցեներից: Գործում է նաև գրքի անվճար առաքում Երևան քաղաքում։ ՀՀ մարզերում առաքումն իրականացվում է փոստային եղանակով։ Առցանց պատվիրելու համար անհրաժեշտ է լրացնել անուն, ազգանուն, հասցե և հեռախոսահամար դաշտերը։ Պատվիրելլու համար անցնել http://training-center.am/am/training/2020 հղումով։     

    Հեռ: 060 544 988 

    Կարդալ ավելին
  • Տպագրական, դիզայներական եվ հետտպագրական աշխատանքներ

    Ուսումնական կնետրոնն իրականացնում է գունավոր օֆսեթ, թվային տպագրություն, նաև դիզայներական և հետտպագրական աշխատանքներ: Կենտրոնում կարող եք պատվիրել գրքերի, ամսագրերի, այցեքարտերի, բուկլետների, թռուցիկների, հավաստագրերի տպագրություն: Ծառայությունների մատուցման մանրամասներին կարող եք ծանոթանալ զանգահարելով 060 544 985 կամ 055 095 805 հեռախոսահամարներով:

    Կարդալ ավելին